ԹՈՒՐՔԻԱՅ–PKK ԴԻՄԱԿԱՅՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅ ՓՈՒԼԸ


ԹՈՒՐՔԻԱՅ–PKK ԴԻՄԱԿԱՅՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅ ՓՈՒԼԸ

  • 17-09-2010 16:26:46   | Հայաստան  |  Յօդուածներ
2010 թուականի գարնանը PKK-ն յայտարարեց, որ միակողմանիօրէն չեղեալ է յայտարարում 14 ամիս տեւած զինադադարը եւ յունիսի 1-ից ռազմական գործողութիւններ է ձեռնարկելու թուրքական բանակի դէմ: Իր այդ քայլը PKK-ն պատճառաբանեց նրանով, որ Թուրքիան շարունակում է թշնամական գործողութիւններ իրականացնել քրդերի հանդէպ: Չպէտք է մոռանալ, որ մայիսին թուրքական օդուժը ռմբակոծեց Հիւսիսային Իրաքում գտնուող քուրդ անջատողականների դիրքերը: Զինադադարը չեղեալ յայտարարելուց յետոյ PKK-ն որդեգրեց նոր մարտավարութիւն, ըստ որի` յարձակումների պէտք է ենթարկուէին թուրքական զօրամասերը: Ողջ յունիս ամիսը թուրքական մամուլը ողողուած էր PKK յարձակումների ու թուրքական ուժային կառոյցների կորուստների շուրջ լուրերով: Այս միտումը պահպանուեց նաեւ յուլիս ամսին եւ շարունակուեց մինչեւ օգոստոսի կէսերը: Քուրդ զինեալները հիմնականում յարձակումներ էին գործում թուրքական զօրամասերի, պարեկութիւն իրականացնող պահակախմբերի, ոստիկանատների, զինուորական ու ոստիկանական աւտոշարասիւների վրայ: Նրանք ճանապարհներին տեղադրում էին ականներ, որոնց վրայ պայթում էին թուրք զինծառայողներին կամ ոստիկաններին փոխադրող տրանսպորտային միջոցները: Ականապատումից զերծ չեն մնացել երկաթգծերն ու խողովակաշարերը: Օգոստոսի 2-ին Դիւրիղի եւ Էրզինջան քաղաքները միմեանց կապող երկաթգծի վրայ տեղադրուած ականից պայթել է մարդատար եւ բեռնատար վագոններից բաղկացած գնացքը, ինչի արդիւնքում 8 վագոն շրջուել է, սակայն զոհեր եւ վիրաւորներ չեն գրանցուել: Յուլիսի 21-ին քուրդ զինեալները Թուրքիան եւ Իրանը միմեանց կապող Աղրը նահանգի Դողուբայազըթ քաղաքի մօտ պայթեցրել են ,թաւրիզ–Էրզրում (Անկարայ)է գազամուղի թուրքական հատուածը: Պայթիւնի արդիւնքում 10 օրով դադարեցուել է իրանական գազի մուտքը Թուրքիայ: Միջին հաշուարկով Իրանն օրական դրանով Թուրքիայ է առաքում 23 միլիոն խորանարդ մետր գազ: Ստացւում է, որ քրդերի այս քայլը միաժամանակ հարուած հասցրեց եւ՛ Թուրքիային, որը հանդիսանում է իրանական գազի խոշորագոյն ներկրողը, եւ՛ Իրանին, որն էներգետիկ ոլորտում Թուրքիայի երկրորդ խոշոր գործընկերն է (Ռուսաստանից յետոյ): ,թաւրիզ-էրզրումէ գազամուղի պայթիւնի հետ կապուած` Ադրբեջանն ստիպուած է եղել մեծացնել Բաքու–Թբիլիսի– Էրզրում գազամուղով Թուրքիայ առաքուող գազի մատակարարման ծաւալը: Օգոստոսի 10-ի գիշերը Շըրնաքի մարզի Մաղարայ գիւղի մօտ` իրաքեան սահմանից 62 մղոն (մօտ 100 կիլոմետր) հեռաւորութեան վրայ, պայթեցուեց ,քիրքուք-յումուրթալըքէ (Ջեյհան) նաւթամուղը, ինչի արդիւնքում զոհուեց 2 մարդ եւ վիրաւորուեց մէկը: Պայթուցիկ սարքը գործել է հեռակառավարմամբ, ինչի պատճառով էլ պայթիւնից անմիջապէս յետոյ օդ բարձրացուած ,F-16է ինքնաթիռներին չի յաջողուել յայտնաբերել պայթիւնն իրականացնողներին: Թուրքական կողմն անմիջապէս դրանում մեղադրեց քուրդ զինեալներին: Նաւթամուղի վնասուած հատուածի վերանորոգման համար պահանջուեց 2 օր: Բնականաբար, դադարեցուեց իրաքեան նաւթի առաքումը դէպի Ջեյհան: Յարկ է նշել, որ սա 2010 թուականին գրանցուած առաջին պայթիւնը չէր տուեալ նաւթամուղի համար: Յուլիսի 3-ին պայթեցուել էր նաւթամուղի Մարդինի նահանգի Միդեաթ քաղաքի մօտով անցնող հատուածը (Սիրիայի սահմանի մօտ): Իսկ ապրիլի 26-ին Մոսուլի մերձակայքում (Նինեվեհ նահանգ) պայթեցուել էր նաւթամուղի իրաքեան հատուածը եւ 3 օրով կասեցուել իրաքեան նաւթի մուտքը Թուրքիայ: Բնականաբար, այս ամէնը Թուրքիային լուրջ տնտեսական կորուստների առաջ կանգնեցրեց` միաժամանակ սասանելով յուսալի տարանցիկ երկիր լինելու նրա վարկը: Այն նաեւ հարցականի տակ է դնում քրդաբնակ շրջաններով անցնելիք հնարաւոր նոր խողովակաշարերի կառուցման արդիւնաւէտութիւնը: Խօսքը, մասնաւորապէս, վերաբերում է յուլիսի 23-ին Թուրքիայի ու Իրանի միջեւ կնքուած 1 միլիարդ դոլար արժողութեամբ եւ 660 կիլոմետրանոց Թուրքիայ–Իրան նոր գազատարին, որը կառուցուելու է առաջիկայ 3 տարիների ընթացքում եւ որով հնարաւոր կը լինի տարեկան դէպի Թուրքիայ եւ Եւրոպա առաքել 50-60 միլիարդ խորանարդ մետր գազ: Դրա համար էլ Թուրքիայում վճռուել է այսուհետ խողովակաշարերի պաշտպանութիւնը դնել իսրայէլական արտադրութեան ,Heronէ անօդաչու հետախուզական ինքնաթիռների վրայ: Այս ամէնին զուգահեռ` Թուրքիայում շարունակւում է մարտի 10-ին ձերբակալուած PKK 23 հաքերների հետաքննութիւնը, որոնք իրենց անուանում են ,վիրտուալ պարտիզանէ: Քրդական հաքերային ,սառը յարձակման խմբիէ անդամները բաժանուել են 4 մասի եւ հիմնականում ցուցումներ ստացել Հիւսիսային Իրաքում գտնուող PKK ճամբարից: Դիարբեքիրի յատուկ լիազօրութիւններով օժտուած հանրապետական դատախազն այս կապակցութեամբ պատրաստել է 324 էջանոց զեկոյց, որում նշուած է, որ նրանք կոտրել են պետական պաշտօնեաների, զինուորականների օգտագործման համար ,Facebookե-ի 3800 էջ, մօտ 2000 ոստիկանի, զինուորականի, քաղաքական գործչի պատկանող էլեկտրօնային փոստեր, ինչպէս նաեւ հազարաւոր հասարակական կ'այքէջէր: Ընդդիմադիր Ազգայնական շարժում կուսակցութեան (ԱՇԿ) կայքը նոյնպէս չի խուսափել դրանից: Բացի այդ, քուրդ հաքերները լրջօրէն պատրաստուել են վայր գցել Թուրքիայի զինուած ուժերում առկայ ,Heronէ անօդաչու հետախուզական ինքնաթիռները, որոնց հետ քուրդ զինեալները մեծ դժուարութիւնների են հանդիպում: Վերջիններս գտնում են, որ այդպիսի 1 ինքնաթիռ ցած գցելն աւելի կարեւոր է, քան 100 թուրք զինուոր սպանելը: Քուրդ հաքերները յատուկ համակարգչային ծրագրերով փորձել են Թուրքիայի հարաւ-արեւելքում գտնուող Բաթմանի տեղական հեռուստատեսութեան արբանեակային հաղորդիչի միջոցով միանալ անօդաչու ինքնաթիռների յաճախականութեանը եւ վայր գցել դրանք, սակայն դա նրանց չի յաջողուել: Քուրդ հաքերներն օգտուել են ,Heronէ անօդաչու հետախուզական ինքնաթիռները վայր գցելու ռուս եւ աֆղան հաքերների պատրաստած յատուկ ծրագրերից: Արդէն աւարտուել է 12 հաքերի հարցաքննութիւնը. նրանք մեղադրւում են ,զինուած ահաբեկչական կազմակերպութեան անունից յանցանք գործելուէ, ,ահաբեկչական կազմակերպութեան օգտին քարոզչութիւն անելուէ եւ ,տեղեկատուական համակարգում տուեալներ վերացնելու, կ'այքէջէր արգելափակելուէ յօդուածներով: Նրանց սպառնում է 40-ամեայ բանտարկութիւն: Օգոստոսի 25-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը յայտնեց, որ 1990–2009 թուականներին թուրքական զինուած ուժերի եւ ոստիկանութեան կողմից վնասազերծուել է 27.905 PKK-ական: Սպանուել է 19.946 քուրդ զինեալ, որից, ի դէպ, 792-ը` կին: Աթալայի հաղորդմամբ` վնասազերծուած քուրդ զինեալներից 1901-ը եղել է մինչեւ 20 տարեկան, 5025-ը` 20-30, 1440-ը` 31-40 տարեկան, 496-ը` 40-ից բարձր: Ներկայումս եւրոպական (մասնաւորապէս` գերմանական) մամուլում շրջանառութեան մէջ է մտել այն լուրը, որ թուրքական զինուժը PKK զինեալների դէմ պայքարում քիմիական զէնք է օգտագործում եւ մասնատում նրանց դիակները: Այսպէս, գերմանական ,Der Spiegelէ թերթը տեղեկատուութիւն տարածեց այն մասին, որ իրենց խմբագրութիւնում ստացուել են զոհուած 8 քուրդ զինեալների լուսանկարներ. դրանք յանձնուեցին Համբուրգի համալսարանի քրէական լաբորատորիայ` պարզելու լուսանկարներում առկայ անձանց մահուան պատճառը: Գերմանացի մասնագէտները եկան այն նախնական եզրակացութեան, որ քուրդ զինեալները զոհուել են քիմիական զէնքի կիրառման արդիւնքում: Գերմանական Բունդեսթագի զինաթափման գծով յանձնաժողովի նախագահ Ուտայ Ցապֆը յայտարարեց, որ եթէ դա ապացուցուի, ապա Թուրքիային սպառնում է միջազգային պայմանագրերին համապատասխան պատժամիջոցների կիրառումը: Միաժամանակ, Ամերիկա-հրէական կոմիտէն (AEK) վարչապետ Էրդողանին կոչ է արել հետաքննել թուրքական բանակի կողմից քրդերի դէմ քիմիական զէնքի կիրառման մասին տեղեկատուութիւնը: AEK-ի գործադիր տնօրէն Դեւիդ Հարիսը նշել է. ,թուրքիան պարտաւոր է աշխարհին բացատրել այդ լուսանկարներում պատկերուած դիակները, որոնց վնասուածքները համատեղելի են քիմիական զէնքի կիրառման հետէ: Սակայն Թուրքիայի արտգործնախարարութեան ներկայացուցիչը յայտարարեց, որ ,դայ PKK-ի մաքուր պրոպագանդան է, որի նպատակը Թուրքիան հեղինակազրկելն էէ: Նա յաւելել է, որ Թուրքիան ակտիւ աշխատանքներ է տանում քիմիական զէնքի մշակումն ու կիրառումն արգելելու ուղղութեամբ, եւ որ ոչ վաղ անցեալում թուրք դիւանագէտ Ահմեթ Ուզիւմջիւն ընտրուել է Քիմիական զէնքն արգելող կազմակերպութեան (OPCW) գլխաւոր տնօրէն: Չնայած այս յայտարարութեանը` բեռլինեան ,Die Tageszeitungէ օրաթերթն ստացել է սպանուած 6 քրդերի դիակների նոր ապշեցուցիչ լուսանկարներ: Ի դէպ, մատնանշւում է, որ յունիսին էլ Իրանն է քիմիական զէնք կիրառել ,քուրդիստանի ազատ կ'եանքէ կուսակցութեան (PJAK) զինեալների դէմ, որը PKK-ի իրանական թեւն է: Օգոստոսի 13-ին յայտնի դարձաւ, որ PKK-ն մինչեւ սեպտեմբերի 20-ը ժամանակաւոր զինադադարի որոշում է ընդունել: Չնայած այդ ընթացքում PKK-ն որեւէ ռազմական գործողութիւն չի ձեռնարկելու` նա յայտարարել է, որ եթէ թուրքական զինուժը յարձակումներ գործի իր վրայ, ապա անպայման պատասխան հարուած կը ստանայ: Ժամանակաւոր զինադադարի որոշումը պայմանաւորուած է մահմեդականների համար սրբազան ամիս համարուող ռամադանով եւ քրդական ,ժողովրդավարական հասարակութեան կ'ոնգրէսիէ ու ,խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւնէ կուսակցութեան կոչերով: Չնայած զինադադարին` որոշակի բախումներ ու մարդկային զոհեր շարունակում են գրանցուել: Ժամանակաւոր զինադադարը շարունակական դարձնելու համար PKK-ն առաջ է քաշում 4 նախապայման. ա) ազատ արձակել PKK-ի քաղաքական կառոյց հանդիսացող ,քուրդիստանի հասարակութիւնների միութեանէ ձերբակալուած անդամներին, բ) քրդական հարցի կարգաւորման շուրջ բանակցութիւններ սկսել Իմրալը կղզում ցմահ բանտարկուած Աբդուլահ Օջալանի հետ, գ) նուազեցնել խորհրդարանական ընտրութիւններում գործող 10 տոկոսանոց նախընտրական արգելքը, դ) դադարեցնել PKK-ի դէմ ռազմական գործողութիւնները: Ողջ ամառուայ ընթացքում Թուրքիայում շարունակուող արիւնալի իրադարձութիւններն ստիպեցին երկրի ղեկավարութեանը գնալ լուրջ քայլերի: Դրանցից գլխաւորը վերաբերում է արհեստավարժ բանակի ստեղծմանը, ինչը Թուրքիայում սկսել էր արծարծուել վերջին 2-3 տարում: Այս խնդիրը Թուրքիայում վերստին ի յայտ եկաւ 2010 թուականի գարնանը եւ լայն թափ հաւաքեց յուլիսի առաջին շաբաթուանից` կապուած PKK-ի ծաւալած ակտիւ գործունէութեան հետ: Ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ Գլխաւոր շտաբի (ԳՇ) նախկին պետ Իլքեր Բաշբուղի միջեւ կայացած հանդիպման ժամանակ խօսք է գնացել նաեւ արհեստավարժ բանակի ստեղծման մասին: Յայտարարուեց, որ մինչեւ յուլիս թուրքական ցամաքային զօրքերի 5 եւ Ժանդարմերիայի 1 բրիգադ (նուազագոյնը 30.000 մարդ) պէտք է ամբողջովին կոմպլեկտաւորուի պայմանագրային զինծառայողներով: Չնայած դրան` Գշ-ում կարծում են, որ անհնար կը լինի արհեստավարժ բանակին ամբողջովին անցում կատարելը, քանի որ դա Թուրքիայի բիւջէին կարող է արժենալ 45 միլիարդ ամերիկեան դոլար, ինչն այդ երկրի ուժերից վեր է: Յունիսի 21-ին կայացած Ազգային անվտանգութեան խորհրդի (ԱԱԽ) նիստում վճռուեց հակաահաբեկչական միջոցառումներում այսուհետ ընդգրկել բացառապէս պայմանագրային զինծառայողներին, որոնց թիւը վերջին տարիներին Թուրքիայում կտրուկ աճել է: Այդ որոշումը պայմանաւորուած էր ժամկետային զինծառայողների կրած մեծ կորուստներով, ինչը յանգեցնում է նրան, որ թուրք զինծառայողների ծնողները չեն ցանկանմ իրենց զաւակներին ուղարկել PKK-ի դէմ պատերազմին, զօրքերում մեծանում է դասալքութիւնը: Յուլիսի կէսերին Թուրքիայի պաշտպանութեան նախարար Մեհմեթ Վեջդի Գեօնիւլը յայտնեց, որ աշխատանքներ են տարւում 150 սահմանային անցակէտերի եւ յատուկ նախապատրաստութիւն անցած բանակային ստորաբաժանումների աւելացման խնդրի շուրջ: Վերջիններս կը պահպանեն սահմանի առաւել վտանգաւոր հատուածները: Արհեստավարժ բանակը, որն այլ կերպ անուանում են նաեւ յատուկ բանակ, Ժանդարմերիայի եւ յատուկ նշանակութեան զօրքերի հետ մէկտեղ, կազմելու է ահաբեկչական կազմակերպութիւնների դէմ պայքարի առանցքը: Նրան աջակցելու են նաեւ ներքին անվտանգութեան ջոկատները: Արհեստավարժ բանակին անցում կատարելը ենթադրում է որոշակի օրէնսդիր փոփոխութիւններ: Կանխատեսւում է, որ դրանք կը կատարուեն հոկտեմբեր ամսին: Արհեստավարժ բանակին անցում կատարելուն, տարբեր պատճառներով եւ հիմնաւորումներով, դէմ է արտայայտւում Թուրքիայի զինուորական վերնախաւի մի զգալի մասը, մասնաւորապէս` ԳՇ նախկին պետ Իլքեր Բաշբուղը, ԳՇ պետի պաշտօնում օգոստոսի վերջին նրան փոխարինած ցամաքային զօրքերի նախկին հրամանատար, բանակի գեներալ Սեբահաթթին Ըշըք Քօշաները: Թուրքական կառավարութիւնը մտադիր է նաեւ ուժեղացնել հետախուզական գործողութիւններն այն շրջաններում, ուր սովորաբար ներթափանցում է PKK-ն: ԱԱԽ վերոնշեալ նիստից քիչ անց տեղի ունեցաւ նախագահ Գիւլի, վարչապետ Էրդողանի եւ Ազգային հետախուզական ծառայութեան (MIT) նորանշանակ ղեկավար Հաքան Ֆիդանի հանդիպումը, ուր քննարկուել են թուրքական հետախուզութեան հնարաւոր թոյլ տեղերը եւ վճռուել է ուժեղացնել MIT-ի տեխնիկական միջոցներն ու ակտիւացնել հետախուզական աշխատանքներն այն շրջաններում, ուր PKK-ն ակտիւ գործունէութիւն է ծաւալում: Բացի այդ, Էրդողանը յայտնեց, որ Ամն-ի ու Իրաքեան Քրդստանի հետ բանակցութիւններ է վարել տարածաշրջանում թուրքական հետախուզութեան ակտիւացման շուրջ: Ենթադրւում է, որ այդ նպատակներին հասնելու համար Թուրքիան ներգրաւելու է մօտ 2000 գործակալի: Միեւնոյն ժամանակ, թուրքական կառավարութիւնը ցանկանում է նուազեցնել իր կախուածութիւնն այլ երկրների (մասնաւորապէս Ամն-ի) կողմից տրամադրուող հետախուզական տեղեկատուութիւնից: Հանդիպումից քիչ անց MIT-ի 16-րդ ղեկավար Ֆիդանն անձամբ այցելել է երկրի հարաւարեւելեան նահանգների հետախուզական կենտրոնները եւ ներկայացրել PKK-ի դէմ պայքարի նոր մօտեցումները: Փաստօրէն, ներկայումս Թուրքիայում խօսք չի գնում պարտադիր զինուորական ծառայութիւնը վերացնելու եւ ամբողջովին արհեստավարժ բանակին անցում կատարելու մասին: Խօսքը միայն արհեստավարժ զինծառայողների թուաքանակի աւելացման մասին է: Դրանով երկրում մարտական առաջադրանքների գօտիները կը բաժանուեն պարտադիր զինծառայութիւն անցնողների (ժամկետային զինծառայող) եւ արհեստավարժ զինծառայողների միջեւ: Արհեստավարժ բանակի ստեղծման հանդէպ թուրքական զինուորական վերնախաւի բացասական մօտեցումն անսպասելի չէր. նախ այդ խնդիրը Թուրքիայում ի յայտ եկաւ զինուորական վերնախաւի հակառակորդ համարուող ԱԶԿ կառավարման ժամանակ: Այսինքն` ենթադրւում է, որ նրանում առաւել մեծ կը լինի Ազկ-ի ազդեցութիւնը: Արհեստավարժ բանակի ստեղծման շուրջ թուրքական ,Tarafէ թերթի մեկնաբանութիւնը խօսում է շատ բանի մասին. ,արհեստավարժ բանակն ընդդէմ բանակիէ: Չպէտք է մոռանալ, որ ,Tarafէ թերթը դասւում է իշխող կուսակցութեան համակիրների թուին: Միւս կողմից էլ, Ազկ-ն ցանկանում է արհեստավարժ բանակի ստեղծմամբ երկրում չէզոքացնել PKK-ի ակտիւութիւնը: Պէտք է նշել, որ արհեստավարժ բանակն ի վիճակի կը լինի առաւել յաջող պայքարելու PKK-ի դէմ եւ առաւել արդիւնաւէտ հսկելու թուրք-իրաքեան սահմանը: Եթէ Ազկ-ն ներկայումս որոշակի զիջումների գնա քրդական կողմին (PKK-ին), ապա դա իսկոյն կը յանգեցնի նրա վարկանիշի անկմանը եւ գլխաւոր ընդդիմադիր ուժերի` Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան (ԺՀԿ) եւ Աշկ-ի վարկանիշի բարձրացմանը: Հետեւաբար, Ազկ-ն պէտք է խիստ մօտեցում ցուցաբերի քրդերի հանդէպ: Սակայն դա էլ ունի իր բացասական երանգները. դէպքերի զարգացման նմանատիպ սցենարի դէպքում Ազկ-ի վարկանիշն էլ աւելի կ'ընկնի երկրի քրդաբնակ շրջաններում: Իսկ ,քրդականէ քուէները Ազկ-ին բաւականին պէտք կը գան խորհրդարանական (եւ ոչ միայն) ընտրութիւնների ժամանակ: Դրանք զգալիօրէն նպաստել են 2007 թուականի խորհրդարանական ընտրութիւններում Ազկ-ի յաղթանակին: Յատկանշական է, որ այդ ժամանակ քրդաբնակ այն շրջաններում, ուր անկախ քուրդ թեկնածուները պարտութիւն էին կրել կամ էլ ընդհանրապէս իրենց թեկնածութիւնը չէին առաջադրել, Ազկ-ն վճռական յաղթանակ էր տարել` հաւաքելով քուէների 60 տոկոսից աւելին: «Նորավանք» հիմնադրամ Հայկ Գաբրիէլեան
  -   Յօդուածներ