Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն աւարտում է իր դիւանագիտական առաքելութիւնը Հայաստանում<br />


Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն աւարտում է իր դիւանագիտական առաքելութիւնը Հայաստանում

  • 16-09-2010 19:06:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Ուկրաինայի արտակարգ եւ լիազօր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին, ով աւարտում է իր դիւանագիտական առաքելութիւնը Հայաստանում: Ս.Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել դեսպանին Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ յարաբերութիւնների խորացման եւ տարբեր ոլորտներում փոխգործակցութեան զարգացմանն ուղղուած անձնական ներդրման համար` ընդգծելով Ա.Բոժկոյի դերը եւ ակտիւ գործունէութիւնը ոչ միայն որպէս դեսպան, այլ նաեւ որպէս հայագէտ եւ հայ ժողովրդի մեծ բարեկամ: Յաջողութիւն մաղթելով Ա.Բոժկոյին յետագայ գործունէութեան մէջ, Ս.Սարգսեանը վստահութիւն է յայտնել, որ նա կշարունակի մնալ Հայաստանի եւ հայ ժողովրդի լաւ բարեկամը` իր գործունէութեամբ նպաստելով երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ յարաբերութիւնների առաւել սերտացմանը: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, հանդիպման ընթացքում Ա.Բոժկոն Ս.Սարգսեանին է փոխանցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաւէրը` պաշտօնական այց կատարելու Ուկրաինա:
  -   Քաղաքական