Հրատարակուել է Կիմ Ղահրամանյանի «Վաչագան թագավորի Սահմանադրութիւնը: Իրաւակարգի ակունքները ԼՂՀ-ում» աշխատութիւնը<br />


Հրատարակուել է Կիմ Ղահրամանյանի «Վաչագան թագավորի Սահմանադրութիւնը: Իրաւակարգի ակունքները ԼՂՀ-ում» աշխատութիւնը

  • 16-09-2010 15:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հրատարակուել է պատմական գիտություների դոկտոր, Խ.Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Կիմ Ղահրամանյանի «Վաչագան թագավորի Սահմանադրութիւնը: Իրաւակարգի ակունքները ԼՂՀ-ում» աշխատութիւնը: Այն նուիրուած է Աղվենում (Արցախ) հանրաքուէով ընդունուած «Կանոնական Սահմանադրութեան» 1500-ամեակին: Եռալեզու (հայերէն, ռուսերէն, անգլերէն) գրքի սկզբում համառոտ ներկայացւում է Արցախի պատմութիւնը: Այստեղ նշւում է, որ 5-րդ դարի 2-րդ կէսին Հայոց Արեւելից աշխարհում ձեւաւորուած թագավորությունն իր ծաղկմանն է հասել Վաչագան թագավորի օրոք, ով իր թագն ստացել էր պարսից շահի կողմից: Ըստ Մովսէս Կաղանկատվացու պատմութեան, Վաչագան թագավորին թագադրել է պարսից Վաղարշակ արքան: «Իր բուռն եւ արգասաւոր եկեղեցանպաստ գործունէութեան շնորհիւ Վաչագան թագավորն ստացել է Բարեպաշտ անուանումը: Պատմութիւնը վկայում է, որ Վաչագան Բարեպաշտը տարուայ օրերի թւով եկեղեցիներ է կառուցել, բացել է բազմաթիւ նոր դպրոցներ: Նրա գործունէութեան պսակը կարելի է համարել Կանոնական Սահմանադրութիւնը, որն ամբողջութեամբ պահպանուել ու հասել է մեր օրերը»,- գրում է Կ.Ղահրամանյանն իր գրքում: Վաչագան թագավորի նախաձեռնութիւնը երկու փուլով է իրականացուել: Առաջինը եղել է օրէնքների (կանոնների), կարելի է ասել` նախագծի մշակման փուլը: Երկրորդը եղել է այդ նախագծի քննարկման եւ ընդունման փուլը: Կ.Ղահրամանեանը գրում է, որ 1992-1993թթ.-ին Ադրբեջանը մի կարճ ժամանակով օկուպացրել է ԼՂՀ Մարդակերտի շրջանի այդ տարածքը: Այդ ժամանակ ադրբեջանցիներն աւերել են պատմական անթիւ յուշարձաններ, պղծել Վաչագան թագավորի գերեզմանը` հաւանաբար գանձ գտնելու ակնկալիքով: Իսկ նրա թողած ամենամեծ գանձը Սահմանադրութիւնն է: Այն ամբողջութեամբ զետեղուած է Մովսէս Կաղանկատվացու «Աղվանից աշխարհի պատմութեան» առաջին գրքի ԻԶ գլխում: Վաչագան թագավորի Սահմանադրութիւնը բաղկացած է 22 կէտերից: Ուշագրաւ է, որ այն շուրջ 1500 տարի առաջ հենց այդպէս էլ կոչուել է` Սահմանադրութիւն: Ինչու՞ է առաջացել Սահմանադրութեան ստեղծման պահանջ, ինչպե՞ս է այն ստեղծուել: Այս եւ նման այլ հարցերի պատասխանները ընթերցողները կարող են գտնել ներկայացւող գրքում, նորի շնորհանդէսը տեղի կունենայ սեպտեմբերի 17-ին Հայաստանի Ազգային գրադարանում:
  -   Հասարակութիւն