Հայաստանի պաշտպանական հայեցակարգի հիմքում պէտք է լինի ռազմական անվտանգութէան ապահովումը բոլոր չորս ուղղութիւններով


Հայաստանի պաշտպանական հայեցակարգի հիմքում պէտք է լինի ռազմական անվտանգութէան ապահովումը բոլոր չորս ուղղութիւններով

  • 26-04-2011 14:49:26   | Հայաստան  |  Յօդուածներ
Հայաստանի Պաշտպանական Հայեցակարգը` Մերձաւորարեւելէան Յեղափոխութիւնների Համատեքստում Ռամկավար Մամուլ Ապրիլ 26 Խորհրդային Միութէան փլուզումից յետոյ Հայաստանի Հանրապետութիւնն աշխարհաքաղաքական առումով ,բացուեցէ` եայտնուելով նաեւ մերձաւորարեւելէան քաղաքական վայր ի վերումների որոշակի ազդեցութիւնների ներքոյ: Մինչդեռ վերջին երեք ամսուայ ընթացքում այնտեղ գրանցուած պատմական նշանակութէան իրադարձութիւններն արդէն եանգեցրել են յեղափոխութիւնների, զանգուածային անկարգութիւնների, քաղաքացիական պատերազմների, ինչպէս նաեւ միջազգային ռազմական միջամտութէան: Այսօր բաւականին բարձր է աշխարհառազմավարական անկայունութէան գօտու` ,արաբական աղեղիցէ դէպի Հայաստանի սահմաններ ընդլայնումը, մասնաւորապէս, նոր` ներքին կամ արտաքին հակամարտութէան բռնկման հաւանականութիւնը հարեւան Իրանում: Այս կապակցութէամբ յարկ է մէկ անգամ եւս վերադառնալ Հայաստանի աշխարհառազմավարական դրութէան քննարկմանը, նրան սպառնացող ռազմական վտանգներին եւ դրանց չէզոքացման միջոցներին: Մեր խորին համոզմամբ` 1991 թ.-ից ի վեր Հայաստանում պետական շինարարութէան մէջ իշխանութիւնների խոշոր ձախողումները մեծապէս պայմանաւորուած են երկարաժամկէտ սպառնալիքների հաշուառման վրայ հիմնուած համարժէք պաշտպանական հայեցակարգ ու ռազմական քաղաքականութիւն չունենալու հանգամանքով: Հայաստանի պաշտպանական հայեցակարգի հիմքում պէտք է լինի (իւսանք` այդպէս է) ռազմական անվտանգութէան ապահովումը բոլոր չորս ուղղութիւններով` հիւսիսային (վրացական), հարաւային (պարսկական), արեւմտէան (թուրքական) եւ արեւելէան ու հարաւարեւմտէան (ադրբեջանական ու նախիջեւանէան): Սակայն այսօրուայ եւ կանխատեսելի ապագայի դրութէամբ, Իրանն ու Վրաստանը Հայաստանին չեն սպառնում, մինչդեռ ադրբեջանական-թուրքական վտանգն առաւել քան իրական է: Վրացական եւ պարսկական ճակատներ Այսուհանդերձ, ինչպէս վրացական, այնպէս էլ պարսկական ճակատի ամուր պաշտպանուածութէան ապահովումն անհրաժեշտ է: Նախ` թուրքական կամ ադրբեջանական զօրքերը կարող են օգտագործել սահմանային այդ հատուածները (եատկապէս վրացականը)` Հայաստան ներխուժելու համար: Բացի այդ, որքան էլ դա անցանկալի է, վրացական ճակատում չեն բացառւում Ջաւախքի հայութէան պաշտպանութէան նպատակով ձեռնարկուած ինչ-ինչ գործողութիւններ: Իսկ պարսկական ճակատում ապագայում կարող են խնդիրներ առաջանալ Իրանական Ազարբայջանում ապրող թրքախօս հոծ բնակչութէան հետ` Իրանի կենտրոնական իշխանութէան հանդէպ վերջինիս հնարաւոր ընդվզումների պարագայում: Ադրբեջանական ճակատ Հայաստանի Հանրապետութէան առաջին դէմքերն ու բարձրաստիճան պաշտօնէաները բազմիցս են ընդգծել Ադրբեջանի սանձազերծելիք հնարաւոր պատերազմի սպառնալիքը: ՀՀ պաշտպանութէան փոխնախարարներից մէկի տասնամէայ վաղեմութէան մի ելոյթում այդ իրաւացի տեսակէտի հիմնական դրոյթները շարադրուած են շատ պարզ. ,հայաստանի անվտանգութէանն ուղղուած գլխաւոր սպառնալիքն այսօր եւ տեսանելի հեռանկարում միանշանակ կարելի է համարել Ադրբեջանի կողմից Հհ-ի եւ Լղհ-ի դէմ ուղղուած ռազմական ագրեսիայի իրական սպառնալիքը: Այն պահին, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը գտնի, որ ռազմական գերազանցութիւն ունի Հայաստանի նկատմամբ, պատերազմը կը դառնայ անխուսափելի: Այն ուղղուած կը լինի ոչ միայն Լղհ-ի, այլեւ Հայաստանի դէմ, որովհետեւ ադրբեջանական ղեկավարութիւնն այն կարծիքին է, որ առանց Հայաստանի ռազմական պարտութէան, Ղարաբաղի բռնակցումն անհնար էէ: Սակայն ապագայում հնարաւոր ադրբեջանական ներխուժման յետմղման սցենարները մշակելիս պէտք է նկատի ունենալ մի վճռող հանգամանք, այն է` Հայաստանը պէտք է մշտապէս ի զօրու լինի միայնակ ռազմական ջախջախիչ պարտութէան մատնել Ադրբեջանին: Բանն այն է, որ հայ-ադրբեջանական հաւանական պատերազմում երկու հանգամանք քիչ հաւանական է դարձնում Ռուսաստանի ուղղակի միջամտութիւնը` յօգուտ Հայաստանի: Նախ` Ադրբեջանը եւս Անկախ պետութիւնների համագործակցութէան անդամ է, հետեւաբար այդպիսի միջամտութիւնը վերջնականապէս կը վարկաբեկի Ռուսաստանի համար մեծ նշանակութիւն ունեցող միջպետական այս կառոյցը եւ կը քայքայի նրա կենսունակութիւնը: Աւելի կարեւոր է այն հանգամանքը, որ Ադրբեջանին դիմակայելու անընդունակ Հայաստանը պարզապէս անարժէք կը լինի Ռուսաստանի համար` որպէս ռազմավարական դաշնակից: Հայաստանի տկարանալուն զուգահեռ թուլանալու է նաեւ Ռուսաստանի (ինչպէս նաեւ Իրանի, Չինաստանի, այլ պոտենցիալ դաշնակիցների) շահագրգռութիւնը` սատարելու Հայաստանի անվտանգութէանը: Եւ ճիշդ հակառակը. որքան աւելի ռազմականապէս զօրեղ լինի Հայաստանը, այնքան աւելի Ռուսաստանն ու բարեկամական միւս պետութիւնները պատրաստ կը լինեն սատարել մեզ: Տեսանելի ապագայում Հայաստանի ռազմավարական արժէքի միջազգային որոշիչը լինելու է նրա` Ադրբեջանին ինքնուրոյնաբար դիմագրաւելու կարողութիւնը: Ուստի ադրբեջանական ճակատին վերաբերող իր ռազմական ծրագրերում Հայաստանը պէտք է ելնի մեն-մենակ` ,դէմ առ դէմէ պատերազմի սցենարից եւ խուսափի Ռուսաստանի տրամադրելիք օգնութէան հետ մեծ եօյսեր կապելուց: Ասուածը, բնականաբար, չի նշանակում, որ Հայաստանը չպէտք է ամէն ինչ անի` Ռուսաստանից այդպիսի օգնութիւն ստանալու համար: Թուրքական ճակատ Հայաստանում ռազմական քաղաքականութէան թերամշակ լինելու ամենալուրջ հետեւանքներից մէկն այն է, որ շարքային քաղաքացու համար, ինչպէս նաեւ կառավարական մակարդակում անպարզ է մնում Թուրքիայի հնարաւոր ներխուժման դէպքում հայոց պաշտպանական-ազատագրական պատերազմի հայեցակարգը: Ճիշդ է, միջազգային արդի դրութէան մի շարք հանգամանքներ առայժմ խիստ նուազեցնում են թուրքական ներխուժման հաւանականութիւնը: Այդ հանգամանքներից են` ա) հայ-ռուսական ռազմական դաշինքի առկայութիւնն ու մարտունակ հայկական բանակը, բ) Թուրքիայի ներքին եւ արտաքին ծանր խնդիրները (քրդական խնդիրն ու դիմադրութիւնը, Կիպրոսի հիւսիսային մասի շարունակուող բռնազաւթումից ու Հայոց ցեղասպանութէան ճանաչման գործընթացից առաջացող միջազգային բարդութիւնները, իսլամիստական քաղաքական ղեկավարութէան ու աւանդաբար աշխարհիկ բանակի միջեւ լարուած եարաբերութիւնները եւ այլն), գ) Հայաստան ներխուժելու դէպքում Թուրքիան կանգնելու է միջազգային կազմակերպութիւնների եւ մի շարք պետութիւնների դատապարտման` ներառէալ քաղաքական ու տնտեսական պատժամիջոցների ու ճնշումների ենթարկուելու վտանգի առջեւ. եատկապէս խիստ կը լինեն Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի, Իւնաստանի, Կիպրոսի, Եւրոպական Միութէան, շատ հնարաւոր է` նաեւ Ամն-ի քննադատութիւնն ու հակազդեցութիւնը, դ) իր դերը կը խաղայ նաեւ հայկական սփիւռքը: Այսպիսով` առայժմ, աշխարհաքաղաքական ներկայ պայմաններում, Թուրքիան հազիւ թէ ընդունի Հայաստան ներխուժելու եւ այդ քայլով մի լրացուցիչ միջազգային գլխացաւանքի մէջ ընկնելու որոշում: Վերոյիշէալ հանգամանքները հաշուի առնելով` Հայաստանը քայքայելու եւ կործանելու իր ծրագրերը Թուրքիան մինչեւ այսօր փորձել է իրականացնել ո՛չ թէ բացայայտ եարձակման դիմելով, այլ Ադրբեջանի ձեռքերով ու տնտեսական շրջափակման միջոցով: Սակայն վերն ասուածից ամենեւին չի հետեւում, թէ Հայաստանի թուրքական ճակատի անվտանգութիւնն այլեւս չպէտք է մեզ անհանգստացնի: Թուրքական ներխուժման առջեւ վերը նշուած արգելքները բացարձակ ու եաւերժական համարուել չեն կարող: Միջազգային եւ տարածաշրջանային հնարաւոր նշանակալի տեղաշարժերի դէպքում Թուրքիայի իշխանութիւնները կարող են նոր հաշուարկներ կատարել եւ եզրակացնել, որ Հայաստանի վերջնական ջախջախումն աւելի կարեւոր է միջազգային անցօղիկ դատապարտումից, միաժամանակ` Հայաստանի դէմ լայնածաւալ կամ ,սահմանափակէ ագրեսիան ռազմական տեսակէտից արագ ու հեշտ իրականանալի ձեռնարկ է լինելու, ինչպիսին էր օրինակ` 1990 թ. Քոււէյթի զաւթումն Իրաքի կողմից: Թուրքական այդպիսի հաշուարկները նկատի են ունենալու մասնաւորապէս այն, որ Հայաստանի կործանման դէպքում Թուրքիայի ազդեցութիւնը Կովկասում, Միջին եւ Առաջաւոր Ասիայում կը բազմապատկուի, որի արդիւնքում վերջապէս կ'իրականայ նրա` տարածաշրջանային գերտէրութիւն դառնալու երազանքը: Հայաստանի պաշտպանական հայեցակարգի հիմունքները Արդ` վերոշարադրէալից հետեւում է, որ Հայաստանի պաշտպանական հայեցակարգի հիմքում պէտք է լինի երկու նախապայմանի ապահովում. ա) Հայաստանի` Ադրբեջանին ռազմականապէս դիմագրաւելու ինքնուրոյն կարողութիւն: Ընդսմին, եթէ Հայաստանը կորցնի այդ կարողութիւնը, նրա ռազմավարական արժէքը Ռուսաստանի համար նոյնպէս կը վերանայ, իսկ Ռուսաստանն կը կորցնի անդրկովկասէան տարածաշրջանում իր վերջին դաշնակցին եւ ստիպուած կը լինի ամբողջութէամբ հեռանալ իր ազդեցութէան այս աւանդական գօտուց: Այդ հարցում նրան ,կ'օգնենէ եւ՛ արեւմուտքը, եւ՛ Թուրքիան, եւ՛ Ադրբեջանն ու Վրաստանը` ձեռք ձեռքի տուած: բ) թուրքական վտանգը չէզոքացնող ռազմաքաղաքական դաշինք` որեւէ գերհզօր տէրութէան կամ պետութիւնների խմբակցութէան հետ: Տեսանելի ապագայում այդպիսի դեր կարող է կատարել միայն Ռուսաստանը (չի նշանակում, թէ անպայման կը կատարի): Նման հովանաւորութիւնը նշանակում է նաեւ Հայաստանի զգալի կախուածութիւն Ռուսաստանից եւ անկախ արտաքին քաղաքականութիւն վարելու հնարաւորութիւնների իրական սղում: Բայց այս խնդիրն այդքան սուր չէր ընկալուի, եթէ ՀՀ իշխանութիւններն ուրուագծած լինէին որոշակի սահմաններ, որոնցից այն կողմ երկրի ազգային արժանապատուութէան ու կենսականօրէն կարեւոր շահերի անտեսումն անթոյլատրելի կը համարուէր: Սակայն դա մինչեւ այսօր չի արուել: Իբրեւ հետեւանք` մենք պարբերաբար ականատեսն ենք լինում ռուս-հայկական ռազմավարական գործընկերութէան ծայրայեղ անհաւասարակշռութէան, հետեւաբար` եարաբերական անիւսալիութէան: Հայաստանի արժանապատուութէան ու շահերի ոտնահարման բոլորովին թարմ մի օրինակ էր ս. թ. Մարտի 16-ին Թուրքիայի վարչապետի կատարած պաշտօնական այցը Մոսկուայ եւ նրան ցոյց տրուած ջերմագին նախագահական ընդունելութիւնը, որը դիտմամբ համապատասխանեցուած էր 1921 թ. կնքուած ռուս-թուրքական խայտառակ պայմանագրի 90-ամէակին (միջազգային իրաւական տեսակէտից այդ անօրինական փաստաթուղթը հաստատում էր Հայոց ցեղասպանութէան հետեւանքները եւ Հայաստանից լրացուցիչ տարածքների բռնագրաւումը): Ցաւօք, Հայաստանն առայժմ ի վիճակի չէ միայնակ ապահովելու իր թուրքական ճակատի անվտանգութիւնը, ուստի այն դեռեւս չի կարող հետեւել աշխարհառազմավարական առումով նմանատիպ ծանր կացութէան մէջ գտնուող Իսրայէլի օրինակին, որի պաշտպանական հայեցակարգը մերժում է եօյսը որեւէ տէրութէան խոստացած երաշխիքների վրայ դնելը եւ հիմնուած է բացառապէս սեփական կարողութիւնների վրայ: Բայց Հայաստանի ռազմական քաղաքականութէան նպատակը պէտք լինի է հէնց այդպիսին` երկրի պաշտպանունակութէան հարցում ձգտել առաւելագոյն հնարաւոր ինքնաբաւութէան: Հայաստանի պաշտպանական հայեցակարգի առաջին պահանջ-կէտը` Ադրբեջանին ինքնուրոյնաբար դիմագրաւելու կ'արողութէան պահպանումը, օբյեկտիւօրէն նախատեսում է Արցախում հայկական իշխանութէան եւ բանակի մշտական առկայութիւն ու ռազմական որեւէ այլ ոյժի բացակայութիւն: Ընդ որում` ,այլ ռազմական ոյժիէ տակ կարելի է պատկերացնել միայն Ամն-ի եւ Նատօ-ի զօրքերը, որոնք տենչում են տարածաշրջանում ներկայութիւն հաստատել` ,խաղաղապհներիէ ցուցանակի տակ: Մնչդեռ Ռուսաստանը (եատկապէս` բաւարարաչափ հզօր ,աջակցութէան խմբիէ` ուժեղ դաշնակիցների բացակայութէան պատճառով) մօտակայ հեռանկարում դժուար թէ ի վիճակի լինի միայնակ խոշորածաւալ ,խաղաղարարէ առաքելութիւններ իրականացնել իր փաստական սահմաններից դուրս, որոնք հարաւում ներառում են Աբխազիան եւ Հարաւային Օսիան: Մակ-ի Անվտանգութէան խորհրդում Լիբիայի շուրջը կայացած քննարկումների արդիւնքը, ապա եւ օտար ռազմական միջամտութիւնն այդ երկրում ցոյց տուեցին, որ մոլորակի վրայ ռազմական գերիշխանութիւնը դեռեւս պատկանում է Ամն-ին եւ նրա դաշնակիցներին: Բայց ճիշդ այդ հանգամանքը, ինչպէս նաեւ Մերձաւոր Արեւելքում դէպքերի անկանխատեսելի զարգացումը կտրուկ մեծացնում են Հայաստանի ռազմավարական նշանակութիւնը, նախեւառաջ` Ռուսաստանի համար, որը, ի տարբերութիւն Ամն-ի, այս տարածաշրջանում այլ դաշնակիցնէր պարզապէս չունի: Այս փաստը Կրեմլում ակնեայտօրէն թերագնահատում են, ինչպէս նաեւ անողջամտօրէն արհամարհում են այն ահռելի դերը, որ Հայաստանը (ՀՀ+ԼՂՀ) կարող է խաղալ որպէս Ռուսաստանի դաշնակից Մեծ Մերձաւոր Արեւելքում: Մոսկուայում, թւում է, թէ դեռ այդպէս էլ չեն հասկացել, որ ժամանակակից պայմաններում Ռուսաստանին շատ աւելի ձեռնտու է օգնել Հայաստանին` դառնալու ուժեղ դաշնակից, քան թէ թոյլ խամաճիկային պետութիւն: Նոյն այդ սխալն ուղիղ 1000 տարի առաջ կատարեց Բիւզանդական կայսրութիւնը, որն սկզբից թուլացրեց ու կլանեց Հայաստանը, բայց շատ շուտով ոչ միայն ստիպուած եղաւ այն եանձնել թիւրքերին, այլեւ տարածաշրջանում ընդմիշտ կորցրեց իր նախկին ռազմական հզօրութիւնն ու ազդեցութիւնը: Բայց իրականութիւնից կտրուած, երկիրն ու ինքն իրեն խորագոյն ճգնաժամի մէջ գցած ՀՀ քաղաքական իշխանութիւնն անկախ ամէն ինչից` պարտաւոր է նկատել տարածաշրջանի` ընդամէնը երեք ամսում փոխակերպուած աշխարհաքաղաքական պատկերը եւ անել ամէն հնարաւորը` միջազգային ասպարէզում Հայաստանի շահերի պաշտպանութէան եւ առաջմղման համար: Հայաստանի փոխարէն դա ոչ ոք չի անի: ԱՐՄԷՆ ԱՅՎԱԶԷԱՆ, Քաղաքական Գիտութիւնների Դոկտոր Երեւան
  -   Յօդուածներ