Թաիլանդցի 10 զինուոր է վիրաւորուել է սահմանային փոխհրաձգութեան ժամանակ


Թաիլանդցի 10 զինուոր է վիրաւորուել է սահմանային փոխհրաձգութեան ժամանակ

  • 26-04-2011 14:39:56   |   |  Միջազգային
Ապրիլի 26-ի առաւօտեան 10 թաիլանդացի զինուոր է վիրաւորուել Սուրինում տեղի ունեցած փոխհրաձգութեան ժամանակ: Ինչպէս հաղորդում է «Բանգկոկ Փոստ»-ը, փոխհրաձգութիւնը տեղի է ունեցել, երբ կ'ամբոջացի զինուորները փորձել են գրաւել Թա Քուայ եւ Թա Մուեն Թոմի տաճարի աւերակները: Սակայն, գնդապետ Պրեւիտ Հուկաեւը ասել է, որ 2-րդ բանակը բաւարար ռազմական ուժ ունի իրավիճակը շտկելու համար: «Կարող էք վստահ լինել, որ մենք ի զօրու ենք պաշտպանել մեր ինքնիշխանութիւնը սահմանային ռազմական ուժերով»,- յայտարարել է նա: Նշենք, որ ապրիլի 22-ից հրաձգութիւնների արդիւնքում թաիլանդական կողմից վիրաւորների թիւը հասել է 42-ի, իսկ զոհուածներինը` 5-ի:
  -   Միջազգային