Հենրիխ Մխիթարեանի նորամուտը «Շախտյորում» յաջող չէր<br />


Հենրիխ Մխիթարեանի նորամուտը «Շախտյորում» յաջող չէր

  • 11-09-2010 15:48:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ինչպէս յայտնի է, Հայաստանի Ազգային հաւաքականի անդամ Հենրիխ Մխիթարեանը, մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը Դոնեցկի «Մետալուրգից» տեղափոխուել էր «Շախտյոր»: Տրանսֆերի գումարը կազմել էր 7,5 մլն եւրօ: Եվ ահա երկու օր առաջ հայ ֆուտբոլիստը պաշտօնապէս ներկայացուեց հանրութեանը որպէս «Շախտյորի» խաղացող: Թիմի գլխաւոր մարզիչ Միրչա Լուչեսկուն յայտարարեց, որ Կիեւի «Օբոլոնի» հետ կայանալիք առաջիկայ խաղում Հ.Մխիթարեանին անպայման խաղալու հնարաւորութիւն կտայ: Մ.Լուչեսկուն իր խոստումի տերը եղավ, եւ «Օբոլոնի» հետ հանդիպմանը հայ ֆուտբոլիստին հենց առաջին րոպեներից իր ունակութիւնները դրսեւորելու հնարաւորութիւն տրուեց: Հանդիպման մեկնարկում «Օբոլոնի» ֆուտբոլիստները խաղային մեծ առաւելութիւն ունէին, սակայն նրանց գրոհներից ոչ մէկը գոլով չաւարտուեց: «Օբոլոնի» կազմում յատկապէս ակտիւ էր թիմի առաջատարներից մէկը` Պաւել Խուդյիկը: Իսկ «Շախտյորը» առաջին խաղակէսում մէկ-երկու վտանգաւոր գրոհ կազմակերպեց, որոնցից մէկի անմիջական մասնակիցը Հ.Մխիթարյանն էր: Նրա գլխով կատարած հիանալի փոխանցումից յետոյ Մարսելո Մորենոն կարող էր բացել խաղի հաշիւը, սակայն բարձրութեան վրայ գտնուեց «Օբոլոնի» դարպասապահ Ալեքսանդր Ռիբկան: Երկրորդ խաղակէսի 51-րդ րոպեին կիեւցի ֆուտբոլիստները բոլորի համար անսպասելիօրէն հաշուի մէջ առաջ անցան: Աջ կողմից ստացած հիանալի փոխանցումից յետոյ Պ.Խուդյիկը կարողացաւ բացել հանդիպման հաշիւը: Թւում էր, թէ «Շախտյորը» կակտիվանա եւ կփորձի յետ բերել կորցրածը, սակայն այդ օրը «հանքափորների» մօտ ոչինչ չէր ստացւում: 62-րդ րոպեին Հ.Մխիթարեանի փոխարէն խաղադաշտ դուրս եկաւ Էդուարդոն, որը նույնպես ոչնչով աչքի չընկավ: Այդպիսով խաղն աւարտուեց 1-0 հաշւով յօգուտ «Օբոլոնի», եւ Ուկրաինայի ներկայիս չեմպիոնը իր անդրանիկ պարտութիւնը կրեց այս մրցաշրջանում:
  -   Սպորտ