Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ամերիկայի Հայ Աւետարանչական ընկերակցութեան պատուիրակութեանը
20-09-2018 18:41:07 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի Հայ Աւետարանչական ընկերակցութեան պատուիրակութեանը` գլխաւորութեամբ ընկերակցութեան գործադիր տնօրէն Զաւէն Խանջեանի:
Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելութեանը ազգի միասնականութեան զօրացման գործում: Ընդգծուեց, որ, անկախ տարբեր պայմաններից եւ կրօնական հայեացքներից, աշխարհասփիւռ հայորդիների հոգում եւ գիտակցութեան մէջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապէս ընկալուել է իբրեւ երաշխաւոր ազգային ինքնութեան պահպանման եւ յարատեւման:
Հանդիպմանը խօսուեց նաեւ հոգեւոր զարթօնքի եւ Հայաստանում ու Սփիւռքի հայ համայնքներում երիտասարդութեան հետ տարուող աշխատանքների մասին: