Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչը մասնակցում է 18-րդ միջազգային էկումենիկ ժողովին<br />


Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչը մասնակցում է 18-րդ միջազգային էկումենիկ ժողովին

  • 10-09-2010 18:44:00   |   |  Հասարակութիւն
ՀՌՈՄ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 8-11-ին Իտալիայի Բոսեի վանքում տեղի է ունենում հոգեւոր կեանքին նուիրուած 18-րդ միջազգային էկումենիկ ժողովը` «Հաղորդակցութիւն եւ մենակեցություն» խորագրով: Ժողովին մասնակցում են 250 ներկայացուցիչներ` հոգեւորականներ, վանականներ եւ աշխարհականներ Հռոմի Կաթոլիկ, Ուղղափառ եւ Անգլիկան Եկեղեցիներից: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ ժողովին մասնակցում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան Տ. Ռուբէն աբեղայ Զարգարյանը:
  -   Հասարակութիւն