Սերժ Սարգսեանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ<br />


Սերժ Սարգսեանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

  • 09-09-2010 21:04:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, ովքեր տարածաշրջանային այցի շրջանակներում մինչ այս հանդիպումներ են ունեցել Ադրբեջանում եւ ԼՂՀ-ում: Համանախագահները Երեւան են ժամանել Ստեփանակերտից: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, նրանք Ս.Սարգսեանին ներկայացրել են Բաքւում եւ Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդիւնքները: Զրուցակիցները վերահաստատել են հակամարտութիւնը բացառապէս խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշումը եւ նշել, որ ադրբեջանա-ղարաբաղեան շփման գծում յաճախակի դարձած սադրանքներն ու հրադադարի խախտման դէպքերը բացասաբար են անդրադառնում բանակցային գործընթացի վրայ:
  -   Քաղաքական