Սփիւռքի նախարարն ընդունել է «Օշական» համոյթի ղեկավարին եւ պրոդյուսերին<br />


Սփիւռքի նախարարն ընդունել է «Օշական» համոյթի ղեկավարին եւ պրոդյուսերին

  • 09-09-2010 14:36:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը սեպտեմբերի 8-ին ընդունել է հայ միջնադարեան երաժշտութեան «Օշական» համոյթի ղեկավար Գրիգոր Առաքելեանին եւ համոյթի պրոդիւսեր ֆրանսահայ Ռոժե Պիրանյանին: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, հանդիպման ընթացքում քննարկուել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անկախութեան 20-ամեակի կապակցութեամբ 20 համերգից բաղկացած համերգային ծրագիր մշակելու հնարաւորութիւնը: Հ.Հակոբեանն առաջարկել է ծրագիրը սկսել Երեւանի Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում յունվարի 6-ին կազմակերպուելիք Օշական համոյթի ելոյթով: Օշական համոյթը հիմնադրուել է 2004 թուականին, իսկ համերգային գործունէութիւնը սկսել է 2006 թ.-ին: Չորս տարուայ ընթացքում համոյթը հանդէս է եկել 30 համերգներով Գերմանիայում եւ Ֆրանսիայում` այլազգի հանդիսատեսին ներկայացնելով հայ հոգեւոր միջնադարեան երաժշտութիւնը (Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի, Բաղդասար Դպիր, Ներսէս Շնորհալի, Սայաթ Նովա, Նաղաշ Հովնաթան, Կոմիտաս եւ այլն): Հիմնական նպատակն է եվրոպացիներին ծանօթացնել հայ հոգեւոր երաժշտությանը եւ նրա աւանդոյթներին:
  -   Մշակոյթ