ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովը յայտարարել է Վրաստանում ժողովրդագրական իրավիճակի բռնի փոփոխութեան անթոյլատրելիութեան մասին


ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովը յայտարարել է Վրաստանում ժողովրդագրական իրավիճակի բռնի փոփոխութեան անթոյլատրելիութեան մասին

  • 08-09-2010 15:00:20   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՆԻՒ ԵՈՐՔ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 7-ին Մակ-ի Գլխաւոր վեհաժողովը քննարկել է «ՎՈՒԱՄ տարածքում ձգձգուող հակամարտութիւնները եւ դրանց հետեւանքները միջազգային խաղաղութեան, անվտանգութեան եւ զարգացման վրայ» օրակարգային հարցը: Արդիւնքում ընդունուել է Աբխազիայից եւ Հարաւային Օսիայից ներքին տեղահանուածների եւ փախստականների վիճակի մասին բանաձեւ, որում «մտահոգութիւն է յայտնւում Վրաստանում հակամարտութիւնների հետեւանքով ժողովրդագրական իրավիճակի բռնի փոփոխութեան կապակցութեամբ»: Բանաձեւին «կողմ» են քուէարկել 50, «դէմ»` 17, «ձեռնպահ»` 86 երկրներ: Այս մասին յայտնում է Մակ-ի պաշտօնական կայքէջը: Գլխաւոր վեհաժողովը ճանաչել է «բոլոր ներքին տեղահանուածների եւ փախստականների ու նրանց ժառանգների` անկախ ազգութիւնից, վերադարձի իրաւունքն իրենց տներ Վրաստանի ամբողջ տարածքում, այդ թւում Աբխազիայում եւ Հարաւային Օսիայում»: Ընդունուած բանաձեւում ընդգծւում է հակամարտութիւնների հետեւանքով տուժած տեղահանուածների եւ փախստականների գոյքային իրաւունքների պահպանման անհրաժեշտութիւնը:
  -   Տնտեսութիւն