Եւրոպայի Տնտեսական Ֆորումում քննարկվելու է Արցախի անկախութեան խնդիրը<br />


Եւրոպայի Տնտեսական Ֆորումում քննարկվելու է Արցախի անկախութեան խնդիրը

  • 07-09-2010 13:42:00   |   |  Քաղաքական
ԲՐԱՏԻՍԼԱՒԱ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 8-ին Լեհաստանի Կրինիցա քաղաքում կսկսուի Եւրոպայի Տնտեսական Ֆորումը, որի կենտրոնական նստաշրջաններից մէկը` «կլոր սեղան» յատուկ կարգավիճակով, կղեկավարի Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորում (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորեանը: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ԵՀՄՖ-ի մամլոյ քարտուղարությունից: Նստաշրջանին, որի խորագիրն է է «Հարաւային Կովկաս - ինչպէս կազմակերպել էֆեկտիվ տարածաշրջանային քաղաքականութիւն», կմասնակց են Եւրոմիութեան, Ռուսաստանի, Սլովակիայի, ինչպէս նաեւ Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի խորհրդարեանների յայտնի ներկայացուցիչներ: Նստաշրջանում առաջին անգամ քննարկվելու է Արցախի անկախութեան խնդիրը, որը ներկայացնելու է ՀՀ ԱԺ պատգամաւոր Վահան Յովհաննիսեանը: Հարաւային Կովկասի երկրների անվտանգութեանը նուիրուած առաջին նստաշրջանը այս ֆորումում կայացել է 2009թ.-ին: Ա.Գրիգորեանի կողմից առաջին անգամ լայն քննարկման էր ներկայացուել «Հարաւային Կովկասի նոր Կոնֆեդերացիայի» գաղափարը, որով առաջարկւում էր մօտակայ տասնամեակի ընթացքում սկսել համագործակցութիւն Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնների միջեւ: Համագործակցութիւնը վերածուելու էր ԵՄ-ին ասոցիացիվ, այնուհետեւ թեկնածու անդամ դառնալու եւ յետագայում Կոնֆեդերացիայի մակարդակի հասնելով ԵՄ-ի իսկական անդամի կարգավիճակի:
  -   Քաղաքական