Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Բելոռուսիայում այսօր անցկացւում են միջոցառումներ, որոնք նուիրուած են համաշխարհային ատոմային էներգետիկայի պատմութեան մէջ ամենախոշոր աղէտի՝ Չերնոբիլեան ատոմակայանի վթարի 25-ամեակին:
1986 թուականին Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցած պայթիւնների հետեւանքները վերացնելու ուղղութեամբ կատարուող աշխատանքներին մասնակցել էր 600 հազար մարդ, նրանցից շուրջ 200 հազարը ճառաայթուել էր: Պաշտօնական տուեալների համաձայն, Ուկրաինայում տեղի ունեցած այդ աղէտի հետեւանքով տուժել է շուրջ 5 միլիոն մարդ: Աղէտից առաջացած ռադիօակտիւ ամպը տարածուել էր Եւրոպայի տարածաշրջանում` ընդգրկելով յատկապէս Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Բելոռուսիայի Սովետական Հանրապետութիւնները:
Հայաստանից Ուկրաինայ էր մեկնել 3 հազար մարդ: Այսօր գիշերը, ժամը 01:23-ին, ճիշտ այն ժամին, երբ 25 տարի առաջ տեղի էր ունեցել ատոմակայանի պայթիւնը, Ուկրաինայում մեկնարկել են աղէտի զոհերի յիշատակման արարողութիւնները: Ատոմային էլեկտրակայանի տարածքում հաւաքուել է շուրջ 700 մարդ` ծաղիկներով եւ մոմերով: Նրանց թւում են նաեւ աղէտի հետեւանքների վերացման մասնակիցները եւ Ուկրաինայի պաշտօնեաները: