Ապրիլի 25-ին 93 տարեկան հասակում մահացել է յայտնի չիլիացի գրող Գոնսալոյ Ռոխասը: «Բի Բի Սի»-ի հաղորդմամբ, նա համարւում էր Լատինական Ամերիկայի լաւագոյն ժամանակակից գրողներից մէկը: Գ.ռոխասը արժանացել է մի շարք գրական մրցանակների, այդ թւում 2003թ.-ին՝ Միգել Սերուանտեսի անուան մրցանակին, որն աւանդաբար շնորհւում է իսպանալեզու գրողներին 1976թ.-ից:
Չիլիի կրթութեան եւ գիտութեան նախարար Ժոակին Լաւինի խօսքերով, Գ. Ռոխասի մահը մեծ կորուստ էր չիլիական գրականութեան համար: