Հայաստանի դպրոցներում հինգ տարեկանից բարձր ցանկացած աշակերտ պարտադիր պէտք է սովորի շախմատ խաղալ: Հայաստանի իշխանութիւնները կարծում են, որ շախմատի պարտադիր դասերը կը նպաստեն երեխաների կրթական ունակութիւնների զարգացմանը:
Այս մասին յայտնում է BBC-ն` նշելով, որ հետազօտութիւնները ցոյց են տուել, որ շախմատը ոչ միայն նպաստում է կրթական ունակութիւնների զարգացմանը, այլ նաեւ բարձրացնում է երեխաների պատասխանատուութեան զգացումը իրենց իսկ քայլերի նկատմամբ:
Ունենալով ընդամէնը 3.2 միլիոն բնակչութիւն, Հայաստանը պարբերաբար յաղթում է այնպիսի հզօր երկրների, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը կամ Ամն-ը, իսկ նրա ազգային հաւաքականը նուաճել է Շախմատի միջազգային օլիպիադայի ոսկէ մեդալը 2006 եւ 2008 թուականներին, տեղեկացնում է BBC-ն: