Հարցազրոյց Լոս Անջելեսում գործող ,լարքէ երաժշտական ընկերակցութեան եւ համանուն երաժշտանոցի փոխտնօրէն, հանդիսավար, ասմունքող Թագուհի Արզումանեանի հետ
31-08-2010 20:32:22 | Հայաստան | Հարցազրոյցներ
Թագուհի Արզումանեանը ծնուել է մտաւորականի ընտանիքում: Միջնակարգ դպրոցն աւարտել է ոսկէ մեդալով: Գերազանցութեամբ է աւարտել նաեւ Սայաթ Նովայի անուան երաժշտական դպրոցը: Բարձրագոյն կրթութիւնը ստացել է Երեւանի Պետական Համալսարանի Կենսաբանութեան ֆակուլտետի մարդու գենետիկայ բաժնում: Աւարտել է կարմիր դիպլոմով: Ուսման ընթացքում արժանացել է բազմաթիւ պատուոգրերի եւ անուանական կրթաթոշակի: Աւարտել է նաեւ ԵՊՀ ասպիրանտուրան:
1992 թուականին ընտանիքի հետ տեղափոխւում է ԱՄՆ, որտեղ հէնց առաջին օրերից սկսած աշխատում է կրթութեան եւ մշակոյթի բնագավառում: Հանդիսանալով թատերա-երաժշտական միութեան փոխտնօրէնուհի` նա կազմակերպել է բազմաթիւ համերգներ, նկարչական ցուցահանդէսներ: Աշխատել է նաեւ Հօմ-ի շաբաթօրեայ դպրոցում` որպէս հայոց լեզուի ուսուցչուհի:
1997 թուականից մինչ օրս Թագուհի Արզումանեանը ,լարքէ երաժշտանոցի փոխտնօրէնն է եւ իր ներդրումն է ունեցել ,լարքէ կրթօջախի բարգաւաճման գործում: Իր կազմակերպչական եւ գեղարուեստական բացառիկ ունակութիւններով նա ակտիւ մասնակցութիւն է ունեցել նաեւ ,լարքե-ի համերգային ծրագրերում: Նրա գլխաւորութեամբ տարիներ շարունակ կազմակերպւում էն հայ երաժշտութեան երեկոներ ուսանողների մասնակցութեամբ, որոնցում ելոյթ է ունեցել նաեւ իր իսկ ջանքերով կազմակերպուած ասմունքի խումբը` ջանալով նոր սերնդի մէջ սէր առաջացնել հայ երաժշտութեան, գրականութեան եւ մեր ,ոսկեղենիկէ լեզուի հանդէպ: Թ. Արզումանեանը մշտապէս թղթակցում է համայնքում լոյս տեսնող տարբեր թերթերի:
Վարել է բազմաթիւ հարցազրոյցնէր հեռուստատեսութեամբ Օհան Դուրեանի, Ալեքսանդր Յարութիւնեանի եւ այլ երաժիշտների հետ: Նա է վարել նաեւ Իրաքից Հայաստան ընտանիքներ փոխադրելու համար իրաքահայերի միութեան հեռուստատեսութեամբ կազմակերպուած երկու հեռուստամարաթոնները:
-Պատմէք, խնդրեմ, Միացեալ Նահանգներում Ձեր գործունէութեան մասին:
Ճակատագրի բերում ապրում եմ Միացեալ Նահանգներում, բայց հոգով եւ սրտով Հայրենքիս հետ եմ: Մեր գործունէութեան ընթացքում փորձում ենք ոչ միայն գեղագիտական դաստիարակութեան ապահովել, այլ նաեւ նպաստել նրանց հայեցի դաստիարակութեանը: Էս ինքս առնուազն տարին մէկ անգամ հայ երաժշտութեան երեկոներ եմ կազմակերպում, որոնց ընթացքում ելոյթ էն ունենում նաեւ իմ ասմունքի խմբակի սաները:
-Եր՞բ է հիմնադրուել ,լարքե-ը եւ ո՞ր բնագավառներում է գործունէութիւն իրականացնում:
Որպէս կազմակերպութիւն ,լարքե-ը հիմնուել է 1989 թուականին Վաչէ Բարսումեանի կողմից: Նա ,լարքե-ի հիմնադիր տնօրէնն է: Կազմակերպութիւնը գործունէութիւն է ծաւալել տարբեր ուղղութիւններով: Հրատարակել է բազնմաթիւ գրքեր, գիտական աշխատութիւններ, ուսումնասիրութիւններ, եւ մինչեւ օրս էլ զբաղւում է հրատարակչական գործունէութեամբ (,դրազարկ հրատարակչատունէ):
«Լարք»-ի գործունէութեան յաջորդ ուղղութիւնը համերգային ծրագրերն էն: Մենք կազմակերպում ենք տարբեր համերգներ: Ներկայացրել ենք աշխարհի բազմաթիւ մեծ երաժիշտների: Դեռ մի քանի տարի առաջ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան հետ մենք ներկայացրեցինք Տիգրան Չուխաջեանի երեք օպերետները, որոնք մեծածաւալ գործեր էն: Ներկայացրել ենք ինչպէս արեւմտաեւրոպական երաժիշտների (Բեթհովէն, Մոցարտ), այնպէս էլ հայ երաժիշտների (Ալեքսանդր Յարութիւնեան, Տիգրան Մանսուրեան, Արթուր Աւանեսով, Միրզոյեան, Շարաֆեան եւ այլն) գործեր: Հիմա ունենք նաեւ ,դիլիջանէ համերգաշար: Այն կրում է կոմպոզիտորների միութեան տան ,դիլիջանէ խորագիրը: Մենք ուզում ենք հայկական երաժշտութիւնը ներկայացնել ոչ միայն հայերին, այլ նաեւ օտարազգիներին:
«Լարք»-ը նաեւ կրթօջախ է: Որպէս երաժշտանոց ,լարքե-ը իր դռները բացել է 1996 թուականի գարնանը: ,լարքե-ում վեց տարեկանից բարձր աղջիկներն ու տղաները հնարաւորութիւն ունէն ստանալու երաժշտական կրթութիւն դաշնամուրի, ջութակի, թաւջութակի, կիթառի, ֆլեյտայի, ձայնամարզութեան եւ տեսական բաժիններում:
-Կան արդեօք «Լարք»-ում սովորող օտարազգի աշակերտներ:
Այո, ունենք նաեւ օտարազգի աշակերտներ: Էս ինքս տարին մէկ անգամ կազմակերպում եմ երաժշտական երեկոներ, որոնք մեծ խանդավառութիւն էն առաջացնում դպրոցում: Այդ երեկոների միջոցառումներում ընդգրկում եմ նաեւ դպրոցի երկու չինացի աշակերտների: Լոս Անջելեսի թերթերը բազմիցս անդրադարձել էն այս փաստին` գրելով, որ նրանք իսկական հայեր էն դարձել: Նրանք Օրինջ Քաունթիում էն բնակւում, մայրն է նրանց բերում մեքենայով` ծախսելով երկու ժամ գալու եւ վերադառնալու համար: Երկու չինացի աշակերտները շատ լաւ արատասանում էն հայերէն: ,լարքե-ում այսօր սովորում է 150 աշակերտ: Ունենք նաեւ տեսական դասարաններ` երաժշտութեան պատմութիւն, երգընթերցանութիւն, ստեղծագործութեան յօրինում եւ վերլուծում եւ այլն:
Մենք ունենք մեծերի երգչախումբ Վաչէ Բարսումեանի ղեկավարութեամբ: Նա մասնագիտութեամբ խմբավար է, նաեւ մեծ երաժիշտ է, Կոմիտասի անուան Երեւանի Պետական Կ'ոնսերվատորիայի պատուաւոր պրոֆէսոր: Միաժամանակ ունենք ,ծիածանէ մանկապատանեկան երգչախումբ` իր երեք ենթախմբերով, որը համայնքում առաջինն է իր բարձր մակարդակով:
-Ին՞չ ծրագրեր կ'ուզենայիք իրականացնէր ՀՀ սփիւռքի նախարարութիւնը Հայաստան-սփիւռք գործակցութեան զարգացման, կապերի ամրապնդման առումով:
Նախ ուզում եմ նշել, որ նախարարութեան մէկ տարուայ գործունէութեան ընթացքում հսկայական աշխատանք է կատարուել: ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից հրատարակուել էն բազմաթիւ գրքեր, որոնք անհրաժեշտ է հնարաւորինս շատ տարածել Սփիւռքում, որպէսզի իւրաքանչիւր հայ մարդ կարողանայ աւելի մօտիկից ծանօթանալ դրանց: Էս արուեստի մարդ եմ, աշխատում եմ քաղաքական հարցերի քիչ առնչուել: Հայ մարդն իր դէմքն աշխարհի թատերաբեմի վրայ ցոյց է տուել մշակոյթի միջոցով: Կը ցանկանայի, որ արդէն իսկ հաստատուած Հայաստան-սփիւռք մշակութային կապերն աւելի սերտանան: Մշակութային ձեռնարկները շատ կարեւոր էն, օրինակ` ,մէկ ազգ, մէկ մշակոյթէ համահայկական փառատօնը եւ այլն: Կարեւոր է, որ ոչ միայն Հայաստանից մշակոյթի գործիչներ այցելեն Սփիւռքի հայկական համայնքներ, այլ նաեւ հակառակը` Սփիւռքում ապրող եւ ստեղծագործող մեր հայրենակիցները գան Հայաստան: Անհրաժեշտ է պատշաճ ձեւով գնահատել Սփիւռքի իւրաքանչիւր կազմակերպութեան եւ անհատի կատարած աշխատանքը: Նրանք առանց պետական հովանաւորութեան Սփիւռքում հայապահպանութեան բնագավառում մեծ գործ էն կատարում:
«Լարք» երաժշտանոցը միայն իր սաների երաժշտական դաստիարակութեամբ չի զբաղւում: Ինչպէս Կոմիտասն է ասել. «Երաժշտութիւնն ամենասուրբ գործն է, որով կարող էս ազդել երեխայի վրայ»: Հէնց այդ սկզբունքով էլ առաջնորդւում է «Լարք»-ը:
- Ին՞չ կարծիք ունէք ՀՀ սփիւռքի նախարարութեան ստեղծման վերաբերեալ:
Էս ողջունում եմ ՀՀ սփիւռքի նախարարութեան ստեղծումը: Հայ մարդը ճակատագրի բերումով սփռուել է ողջ աշխարհում, եւ պէտք էր մի նախարարութիւն, որը կարողանար միաւորել բոլորին, կիսել նրանց հոգսերը: Քիչ առաջ նախարարի մօտ դիտեցի ,արի տունէ ծրագրի մասին պատմող տեսահոլովակը: Շատ յուզիչ է, խորագիրը նոյնպէս շատ ճիշտ է ընտրուած, իւրաքանչիւր հայ մարդու սրտից է բխում: Նախարարութեան ստեղծումը անհրաժեշտութիւն էր, եւ էս պարզապէս եկայ ողջունելու եւ ծանօթանալու:
Մեր համայնքում նոյնպէս դրական վերաբերմունք է ձեւաւորուել ՀՀ սփիւռքի նախարարութեան վերաբերեալ:
-Ին՞չ կը մաղթէիք Հայաստանում եւ Սփիւռքում ապրող մեր հայրենակիցներին:
Չկայ մի երկիր աշխարհում, որը թերութիւն չունենայ, չկայ որեւէ ընտանիք, որը հոգս չունենայ: Նոր ծնուած երեխայից չէս կարող պահանջել, որ նա, ինչպէս մեծահասակը, շատ խելացի եւ մեծ կարողութիւնների տէր լինի: Ճանապարհ ենք հարթում, պէտք է դժուարութիւններ յաղթահարենք: Պարզապէս պէտք է իւրաքանչիւրս մեր հնարաւորութիւնների սահամաններում աջակցենք մեր երկրին, որպէսզի կարողանանք ճիշտ ճանապարհով գնալ: Էս շատ ուրախ եմ, որ մենք անկախութիւն ենք նուաճել: Ամէն անգամ այս թեմայով խօսելիս յուզւում եմ: Էս ուզում եմ իմ Հայրենիքը տեսնել որքան հնարաւոր է անթերի: Մարդիկ աւելի ոգեւորուած էն, ներդրումների համար առաւել նպաստաւոր միջավայր է ստեղծուել: Սփիւռքը մեծ դեր ունի Հայաստանի բարգաւաճման գործում, իսկ Սփիւքը չի կարող գոյատեւել առանց Հայաստանի: Եւ հէնց այստեղ է, որ մեծ դերակատարութիւն պէտք է ունենա ՀՀ սփիւռքի նախարարութիւնը` կամրջելով Հայսատանը եւ Սփիւռքը:
Դարեր շարունակ մեր երկիր պատերազմ ու աղէտներ, ոճիր ու խաւար է ներմուծուել, բայց լոյս ու հանճար է արտահանուել, բռնութիւն, գազանութիւն է ներմուծուել, բայց արդարութիւն է արտահանուել: Մեր ժողովուրդը միշտ ցաւ է տեսել: Դահիճները եթէ սպանել էն իմացել, մեր ժողովուրդը ստեղծել ու յարատեւել է իմացել: Ամէն անգամ Հայաստան այցելելով` էս համոզւում եմ, որ հայ ժողովուրդը ունի ապրելու, ստեղծագործելու եւ յարատեւելու տենչ: Էս հաւատում եմ հայի ստեղծագործ մտքին: Թուրքերը աւերեցին Անին, խելագարութեան հասցրեցին Կոմիտասին, զոհ դարձրին Դանիէլ Վարուժանին, Սիամանթոյին, բայց միեւնոյնն է, նրանք երբեք չէն կարող ասպատակել հայ մարդու հանճարը: Հայ մարդը ծնել է եւ պէտք է ծնի հանճար, եւ մենք պէտք է յարատեւենք:
Այսօր ՀՀ սփիւռքի նախարարութիւնը մեծ առաքելութիւն ունի: Այն պէտք է կամուրջ հանդիսանայ Հայրենիքի եւ Սփիւռքի միջեւ: Բոլորիս միասնական օջախը Հայաստանն է: Էս ինքս Հայաստանով եմ ապրում: