Սերգեյ Մանասարեանը նշանակուել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ<br />


Սերգեյ Մանասարեանը նշանակուել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ

  • 27-08-2010 20:44:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Մանասարեանին Բուլղարիայի հանրապետութիւնում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպանի պարտականութիւններից ազատելու մասին: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, Ս.Սարգսեյանի մէկ այլ հրամանագրով Ս.Մանասարեանը նշանակուել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: Տեղեկանք. Սերգեյ Մանասարեանը ծնուել է 1959թ. Երեւանում: 1981թ. աւարտել է Երեւանի գիւղատնտեսական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը: 1981-1988թթ. աշխատել է գիւղատնտեսութեան մեքենայացման գիտահետազօտական ինստիտուտում: 1988թ. տեղափոխուել է Պետպլան, այնուհետեւ` ՀՀ էկոնոմիկայի նախարարութիւն` որպէս փոխվարչապետի օգնական: Այնուհետեւ Ս.Մանասարեանը եղել է ՀՀ վարչապետի օգնական, վարչապետի աշխատակազմի ղեկավար, կառավարութեան քարտուղար-նախարար: 1996թ. տեղափոխուել է ՀՀ ԱԳՆ, նշանակուել` փոխարտգործնախարար: 1999-2005 թթ. աշխատել է Եգիպտոսի Արաբական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպան: Ս.Մանասարեանը, համատեղութեան կարգով, Հայաստանը ներկայացնում էր նաեւ Մարոկկոյում, Լիբիայում, Եթովպիայում, Սուդանում եւ Օմանում: 2005-2010թթ. - աշխատել է Բուլղարիայում ՀՀ դեսպան: Ունի արտակարգ եւ լիազօր դեսպանի դիւանագիտական աստիճան: Տեխնիկական գիտութիւնների թեկնածու է: Պարգեւատրուել է Բուլղարիայի բարձրագոյն «Ստարա Պլանինա» շքանշանով: Ամուսնացած է, ունի երկու դուստր:
  -   Քաղաքական