Ստորագրուել են հայ-ռուսական համագործակցութեան 5 փաստաթղթեր<br />


Ստորագրուել են հայ-ռուսական համագործակցութեան 5 փաստաթղթեր

  • 20-08-2010 15:24:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Դմիտրի Մեդւեդեւի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում օգոստոսի 20-ին ՀՀ նախագահի նստավայրում ստորագրուեցին հայ-ռուսական 5 փաստաթղթեր: Մասնաւորապէս, երկու երկրների պաշտպանութեան նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Անատոլի Սերդյուկովը ստորագրեցին «Հայաստանի տարածքում ռուսաստանեան ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխութիւններ կատարելու մասին» արձանագրութիւնը: Ռազմատեխնիկական համագործակցութեան Դաշնային ծառայութեան (ՌԴ) եւ Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան միջեւ ստորագրուեց ՀՀ տարածքում արտօնագրուած ծառայութիւնների կենտրոնների եւ ռազմական տեխնիկայի եւ տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման համատեղ ծառայութիւնների ստեղծման բնագաւառում համագործակցութեան հարցերի մասին փոխըմբռնման յուշագիր: Ստորագրուեցին նաեւ ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի նոր էներգոբլոկներ կառուցելու համար համագործակցութեան մասին, առեւտրային ներկայացուցչություններ փոխադարձաբար հիմնելու մասին միջկառավարական համաձայնագրերը, ինչպէս ետընդունման (ռեադմիսիայի) միջկառավարական համաձայնագրի իրականացման կարգի կիրարկման մասին արձանագրութիւնը:
  -   Քաղաքական