Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի համայնքում կառուցւում է երկհարկանի դպրոց<br />


Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի համայնքում կառուցւում է երկհարկանի դպրոց

  • 20-08-2010 14:44:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի համայնքում կառուցւում է երկհարկանի դպրոց, որը նախատեսուած է 320 աշակերտի համար (այսօր համայնքում հաշւառուած է 170 աշակերտ): Դպրոցաշինական ոլորտում սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի 14-րդ ծրագիրն է այս շրջանում: Ըստ հիմնադրամի մամլոյ հաղորդագրութեան, դպրոցը կունենայ 12 դասասենեակ, ուսուչանոց, տնօրէնի առանձնասենեակ, գրադարան, հանդիսութիւնների սրահ, սպորտդահլիճ, ճաշարան, ինչպէս նաեւ առանձին սենեակներ ռազմագիտության եւ կենսաբանութեան դասաւանդման եւ բուժսպասարկման համար: Ծրագրի ֆինանսավորումն իրականացնում են ԼՂՀ կառավարութիւնը եւ «Վարդանյանների ընտանիք» ԲՀԿ-ն: Դպրոցի տնօրէն Ա.Աւանէսեանը համոզուած է, որ դպրոցի կառուցումից յետոյ ոչ միայն կփոխուի ուսման որակը, այլ կաւելանա նաեւ աշակերտների թիւը: Համայնքը մեծ թւով գիտաշխատողներ ու դասախօսներ է տուել արցախահայութեանը, եւ գիշեցիները հաւատում են, որ նոր սերունդն էլ կշարունակի այդ աւանդոյթը նոր դպրոցում, որը շահագործման կյանձնուի 2011թ.-ի յունուարին:
  -   Հասարակութիւն