Հարցազրոյց Մարսելի ,սահակ-մեսրոպ մշակութի կենտրոնե-ի տնօրէն եւ համանուն երգչախմբի գեղարուեստական ղեկավար, Մարսելի Սրբոց
Թարգմանչաց առաքելական մայր եկեղեցու երաժշտապետ, ակտիւ հասարակական գործիչ Խաչիկ Յիլմազեանի հետ:
Հարցազրոյց Մարսելի ,սահակ-մեսրոպ մշակութի կենտրոնե-ի տնօրէն եւ համանուն երգչախմբի գեղարուեստական ղեկավար, Մարսելի Սրբոց
Թարգմանչաց առաքելական մայր եկեղեցու երաժշտապետ, ակտիւ հասարակական գործիչ Խաչիկ Յիլմազեանի հետ:
11-08-2010 19:17:02 | | Հարցազրոյցներ
Խաչիկ Յիլմազեանը ծնուել է Թուրքիայում: Մանկութիւնն անցկացրել է Կ. Պոլսում: Ուսանել է Պոլսի Սուրբ Խաչ դպրեվանքում, այնուհետեւ սովորել է Կ. Պոլսի կոնսերվատորիայում: Երաժշտական կրթութիւնը կատարելագործելու նպատակով մեկնել է Գերմանիայի Դորտմունդ քաղաք, որտեղ սովորել է խմբավարութիւն: Աւարտելուց յետոյ Մարսելի Սրբոց Թարգմանչաց մայր եկեղեցու վարչութեան հրաւէրով մեկնել է Մարսել եւ 1977 թուականին հիմնել է ,սահակ-մեսրոպէ երգչախումբը: Այդ գործին մեծ մեծ ներդրում ունի Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքջեանը, ինչպէս նաեւ երաժշտասէր Արշամ Բաբայեանը: ,սահակ-մեսրոպէ երգչախումբը իր առաջին համերգը տուել է Մարսելի օպերայում Լուսինէ Զաքարեանի հետ:
-Պատմէք, խնդրեմ, ,սահակ-մեսրոպէ երգչախմբի գործունէութեան վերաբերեալ:
,սահակ-մեսրոպե-ը մօտ 50 հոգուց կազմուած երկսեռ երգչախումբ է, որը ոչ միայն երգում է պատարագներին, այլ նաեւ հանդէս է գալիս համերգներով Ֆրանսիայի տարբեր քաղաքներում եւ արտերկրում` Շուեյցարիայ, Բուլղարիայ, Աւստրիա, Իսպանիայ, Գերմանիա, Հոլանդիայ եւ այլն:
Առհասարակ կատարում ենք գործեր հայկական երաժշտական գրականութիւնից, բայց միաժամանակ երգչախումբը երգում է նաեւ Վերդիի, Շուբերտի, Բրամսի, Բախի եւ այլ մեծ կոմպոզիտորների ստեղծագործութիւններից: Բայց առհասարակ մենք հանրութեանը, մասնաւորապէս, ֆրանսիական հանրութեանը ներկայացնում ենք հայկական գործեր, որոնք շատ բնականօրէն ծանօթ չեն այդ հասարակութեանը, եւ ես այդ առումով հպարտ եմ, որ 30 տարիների ընթացքում կարողացայ երգչախմբի հետ հայկական երգն ու երաժշտութիւնը ծանօթացնել օտար շրջանակներին: Այն ինչ Կոմիտասը իր կեանքի ընթացքում փորձեց կատարել եւ յաջողութիւն ունեցաւ: Մենք էլ մեր լուման ենք փորձում ներդնել:
Երգչախումբը շատ լաւ ընդունելութիւն գտաւ հայութեան շրջանում: Թէեւ Մարսելում կան հայ երիտասարդներ, որոնք հայերէն չեն խօսում, բայց երգում են հայերէն: Կան նաեւ չորս-հինգ Հայաստանից եկած հայ աղջիկներ եւ տղաներ, որոնք երգում են մեր երգչախմբում: Հայաստանից վերջին շրջանում եկած հայերը նոյնպէս շատ ակտիւ մշակութային կեանքին մասնակցում են: Տեղացի եւ Հայստանից եկած հայերի միջեւ տարբերութիւններ չենք դնում, բոլորս էլ հայ ենք եւ պէտք է պայքարենք մեր հայկական ինքնութեան պահպանման համար: Իսկ դրա ամենակարեւոր բաղադրիչներն են հայ եկեղեցին եւ մշակոյթը:
-Յայտնի է, որ Դուք շատ ակտիւօրէն զբաղւում էք համայնքային գործունէութեամբ: Պատմէք, խնդրեմ, այդ մասին:
Լինելով ,սահակ-մեսրոպէ մշակոյթի կենտրոնի տնօրէն` ի պաշտօնէ կոչուած եմ մշակութային միջոցառումներ կազմակերպել եւ իրականացնել, որը մեծ հաճոյքով եմ կատարում: Որպէս տնօրէն կենտրոնի համար տարեկան 10-12 մշակութային միջոցառումներ եմ կազմակերպում: Դրանք բանախօսութիւններ են, նկարիչների ցուցահանդէսներ (Յակոբ Յակոբեանին ենք հրաւիրել 2 տարի), համերգներ, ճաշեր: Որպէսզի կենտրոնը կեանք ստանայ` տարբեր մշակութային նախաձեռնութիւններ ենք իրականացնում, երբեմն նաեւ ֆրանսիացիների հետ: Ինձ մեծապէս հետաքրքրում է նաեւ եկեղեցական կեանքը, քանի որ շատ մօտ եմ կանգնած եկեղեցուն:
-Ին՞չ նպատակով էք այցելել Հայաստան:
Նպատակը շատ բարի է: Մարսելում կայ Ֆրանսիական ազգային երաժշտանոց` կ'ոնսերվատորիայ: Այդ կ'ոնսերվատորիայի տնօրէնը` Ֆիլիպ Բրիդը, յայտնի ջութակահար է, նրա տիկինը` Նաթալի Լանոեն` դաշնակահարուհի: Նրանք տարբեր երկրնէորում համատեղ համերգներ են տուել, բայց դեռեւս Հայաստան չեն եկել: Դիմեցին ինձ` յայտնելով Հայաստանում համերգ տալու իրենց ցանկութեան մասին: Լսելով այդ մասին` ես գործի լծուեցի, քանի որ ինձ համար ուրախալի է, որ ֆրանսիացին գա Հայաստան` համաերգներով հանդէս գալու նպատակով:
Իմ առաջին նպատակն է` Ֆիլիպ Բրիդի եւ Նաթալի Լանոէի, ինչպէս նաեւ երգչախմբի մասնակցութեամբ համերգ կազմակերպել Երեւանում, եթէ յաջողուի` նաեւ Գիւմրիում կամ Արցախում:
Երկրորդ նպատակն է` կեանքի կոչել Մարսելի Պիեռ Բարբիզէի անուան ազգային երաժշտանոցի եւ Երեւանի կ'ոնսերվատորիայի քոյր երաժշտանոցնէր դառնալու ծրագիրը: Հայաստանից մեծ թուով աշակերտներ են գալիս Մարսել երաժշտական կրթութիւն ստանալու, եւ նրանք բաւական դժուարութիւններ ունեն: Եթէ այս քոյրացումը իրականութիւն դառնա, աշակերտները կը գան Մարսել, կուսանեն, կը վերադառնան Հայրենիք: Նաեւ Մարսելից աշակերտներ կը գան Հայաստան ուսանելու նպատակով: Կարելի է իրականացնել նաեւ ուսուցիչների փոխանակման ծրագիր: Այսինքն` զուտ մշակութային, երաժշտական յարաբերութիւններ հաստատել երկու երաժշտանոցների միջեւ:
Ցանկութիւն ունեմ նաեւ Հայաստանում կազմակերպել ,սահակ-մեսրոպէ երգչախմբի համերգները:
-Ձեր կարծիքը Սփիւռքի նախարարութեան ստեղծման վերաբերեալ:
Ամենախելացի գործն է արել պետութիւնը` ստեղծելով ՀՀ սփիւռքի նախարարութիւն: Դժբախտաբար կամ բարեբախտաբար մօտ եօթ միլիոն հայ է ապրում Սփիւռքում: Նրանք հողից հեռացել են, բայց Հայրենիքից չեն կտրուել: Սփիւռքում երկու հաստատութիւն շատ կարեւոր նշանակութիւն ունեն` եկեղեցին եւ մշակութային կենտրոնները: Նրանք Սփիւռքում գործունէութիւն են ծաւալում, բայց եթէ անկեղծօրէն խօսենք, նրանց գործունէութիւնը այդքան էլ կազմակերպուած, համակարգուած եւ ծրագրուած չէ: Իւրաքանչիւրը գործում է իր սահմաններում: Ճանաչելով տիկին Հրանոյշ Յակոբեանին` որպէս շատ մեծ եռանդի եւ էներգիայի տէր մարդու, ով յաջողութեամբ կեանքի է կոչում իր ցանկացած մտադրութիւն, ես հաւատում եմ, որ ՀՀ սփիւռքի նախարարութիւնը կամուրջի դեր պիտի կատարի, որպէսզի այդ մշակութային ձեռնարկները Սփիւռքում աւելի կազմակերպուած բնոյթ կրեն: ՀՀ սփիւռքի նախարարութեան ստեղծումը անհրաժեշտութիւն էր: Ես մաղթում եմ, որ իւրաքանչիւր սփիւռքահայ գիտակցի նախարարութեան կարեւորութիւնը եւ ոչ միայն խօսքով, այլ գործով աջակից լինի նախարարութեանը:
-Բացի մշակութային միջոցառումներից համայնքներում ի՞նչ այլ ձեռնարկներ կ'ուզենայիք իրականացնէր ՀՀ սփիւռքի նախարարութիւնը:
Շատ կարեւոր մի մտահղացում ունենք: Հայ համայնքներից խմբերի փոխադարձ այցելութիւններ կազմակերպել Սփիւռքի այլ համայնքներ: ճանաչողական այցեր. օրինակ` Ֆրանսիայից` Իտալիա եւ հակառակը: Նաեւ ակնկալում ենք Հայրենիք բերել շատ հայերի, մասնաւորապէս արուեստագէտների, որոնցից շատերը դեռեւս Հայաստանում չեն եղել եւ չեն ճանաչում Հայաստանի կեանքը: Նաեւ ՀՀ սփիւռքի նախարարութեան միջոցով կազմակերպել Հեաստանից արուեստագէտների այցելութիւններ Սփիւռքի հայկական համայնքներ, մասնաւորապէս` Ֆրանսիայ, Իտալիա, Բելգիա, Գերմանիա, Շուեյցարիայ, Հոլանդիայ եւ այլն, եւ նախարարութիւնը, այդպիսով, Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ իսկական կամուրջի դեր կը կատարի, ինչն էլ սփիւռքահայութիւնը ակնկալում է: Երբ որեւէ միջոցառում ենք իրականացնում, օրինակ` Հայաստանից խմբեր հրաւիրելու, որին մասնակցում է նախարարութիւնը, աւելի յստակ եւ պաշտօնական տեսք է ստանում: Հետեւաբար, նախարարութեան ստեղծումը անհրաժեշտութիւն է: Դեռ նորածին է: Մաղթանքս այն է, որ այնքան զարգանայ եւ այնպիսի բարձր մակարդակի հասնաի, որ կարողանայ մեզ օգնել, իսկ մենք էլ, բնականաբար, նախարարութեանը աջակցենք մեր հնարաւորութիւնների սահմաններում: