<br /> ՆՈՐԻՑ ՌԱԶՄԱԿԱԼՄԱՆ (ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ)<br /> ՉԱՐՉՐԿՈՒԱԾ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ<br /> <br />



ՆՈՐԻՑ ՌԱԶՄԱԿԱԼՄԱՆ (ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ)
ՉԱՐՉՐԿՈՒԱԾ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

  • 06-08-2010 15:30:25   | Հայաստան  |  Յօդուածներ
ԱՐԱ ՊԱՊԵԱՆ Ոբչ նախագահական Օւամայ, Սարկոզի, Մեդուեդեւ եռեակը, ոբչ հարեւան եւ մեր հանրապետութիւնների պաշտօնեանները լիազօրուած չեն միջազգային իրաւունքի հարցերում որոշումներ ընդունելու կամ վճիռներ կայացնելու: Նրանք միմիայն գոյութիւն ունեցող միջազգային իրաւունքի դաշտում քաղաքական գործունէութիւն ծաւալած պաշտօնեաներ են: Ի հարկէ, պաշտօնեաները կարող են սեփական տեսակէտներն արտայայտել եւ դատողութիւններ անել, սակայն միջազգային իրաւունքի հարցերի մեկնաւանութիւնը, ոբչ իրենց երկրների օրէնսդրութեամվ եւ ոբչ էլ միջազգային իրաւունքով, Վնաւ վերապահուած չէ նրանց: Քանի որ այսօր Արցախի շուրջ հակամարտութիւնը յարաճուն կերպով սկսել է դիտարկուել միջազգային իրաւունքի դաշտում, ապա հակամարտութեան կողմերը եւ միջնորդները, դատողութիւններ անելու փոխարէն եւ իրաւական գնահատականներ ստանալու համար, պիտի դիմեն համապատասխան լիազօր մարմնին: Ներկայ միջազգային համակարգում միակ կառոյցը, որն իրաւասու է վճիռներ կայացնել միջազգային իրաւունքի հարցերի վերաւերեալ եւ որոշել միջազգային իրաւունքի ոտնահարման առկայութիւնը, Մակ-ի Արդարադատութեան դատարանն է (International Court of Justice): Արդարադատութեան դատարանի կանոնադրութեան (Statue of the International Law) 36-րդ յօդուածի երկրորդ մասն ամրագրել է նման լիազօրութիւններ: Քանի որ, ըստ Մակ-ի Կանոնակարգի 92-րդ յօդուածի Արդարադատութեան միջազգային դատարանը Մակ-ի հիմնական դատական մարմինն է (The International Court of Justice shall be the principle judicial organ of the United Nations), ապա Մակ-ի անդամ Վոլոր երկրները, ipso facto, ճանաչել են նշեալ դատարանի վերոյիշեալ լիազօրութիւնները: Արդէն առիթ ունեցել եմ գրելու, որպէսզի որեւէ իրավիճակ որակուի որպէս ռազմակալում (օկուպացիայ, occupation), ապա տուեալ իրավիճակը պիտի համապատասխանի մի շարք յատկանիշների: Այսպէս կոչուած տուժող կողմը պիտի փաստի, որ մինչեւ տուեալ իրավիճակի առաջանալը խնդրոյ առարկայ տարածքի վրայ անվիճելիօրէն առկայ է եղել իր պետութեան տիտղոսը եւ ինքն է իրականացրել տուեալ տարածքի լիակատար վերահսկումը (effective control): Մեր դէպքում, մինչեւ մեղադրանք հնչեցնելը, Ադրուեջանը պիտի դատական կարգով հաստատի, որ ներկայումս Լեռնային Ղարաւաղի Հանրապետութեան վերահսկողութեան ներքոյ գտնուող տարածքի վրայ, մինչեւ գոյութիւն ունեցող վիճակի առաջանալը, աներկուայօրէն առկայ է եղել Ադրուեջանի Հանրապետութեան 1 տիտղոսը եւ Ադրուեջանը խնդրոյ առարկայ տարածքի վրայ իրականցրել է լիակատար վերահսկում (effective control): Հակառակ դէպքում, առանց այս երկու փաստերի առկայութեան հաստատման, մերկապարանոց ու անհիմն են Արցախի տարածքի Ադրուեջանի Հանրապետութեանը պատկանած լինելու Վոլոր պնդումները, ըստ այդմ օկուպացիայի փաստի առկայութիւնը: Կարծում եմ, որ եռանախագահողների նախագահները պարզամիտ յայտարարութիւններ անելու փոխարէն ներկայումս պիտի յորդորէն Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրուեջանի Հանրապետութեան ղեկավարութեանը` Մակ-ի Արդարադատութեան դատարանից պատասխան հայցելու հետեւեալ հարցին. Արդեօ՞ք, ըստ միջազգային իրաւունքի, Ադրուեջանի Հանրապետութեան տիտղոսն առկայ է ներկայումս Լեռնային Ղարաւաղի Հանրապետութեան վերահսկողութեան ներքոյ գտնուող տարածքի վրայ: Կողմերից մէկի հրաժարուելու դէպքում եռանախագահող երկրները, Արդարադատութեան միջազգային դատարանի կանոնադրութեան 65-րդ յօդուածի հիման վրայ, կարող են Մակ-ի Անվտանգութեան խորհրդի անունից դիմել նշեալ դատարանին` հայցելով խորհրդատուական կարծիք (advisory opinion): Առանց վերոյիշեալ հարցի պատասխանի հիմնազուրկ են Վոլոր Վայաթիները օկուպացուած տարածքի եւ նման Վաների մասին: Առանց իրաւասու մարմնի համապատասխան դատական վճռի Ադրուեջանի Հանրապետութիւնը չի կարող որեւէ մէկին մեղադրել օկուպացիայի մէջ. Ես էլ Ադրուեջանին եմ մեղադրում, որ նա Վոլշեւիկեան 11-րդ Վանակի օգնութեամվ 1920թ. ապրիլ- դեկտեմուէր ամիսներին օկուպացրել է Հայաստանի Հանրապետութեան տարածքները եւ դրանց մի մասն էլ դեռեւս շարունակում է օկուպացուած պահել: Թէ՞ ոմանք կարծում են, որ Լենինստ ալինի յետագայ գործունէութիւնը օրինականացրել է, կամ կարող էր օրինականցնել, Հայաստանի Հանրապետութեան տարածքների Վոլշեւիկեան օկուպացիան: Եթէ այո, ապա ճանապարհները Վացէք` ռուսական զօրքերը գալիս են կանգնելու Գերմանիայի սրտում: Երեւան, Հայաստանի Հանրապետութիւն 2
  -   Յօդուածներ