Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Միրէ Միրա Թահսին Բէգի ընտանիքին
06-02-2019 11:10:18 | | Մամլո հաղորդագրություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել եզդիների հոգեւոր առաջնորդ Միրէ Միրա Թահսին Բէգի որդուն` Միրա Հազիմ Թահսին Բէգին եւ ընտանիքին:
«Համայն հայութեան հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր ցաւակցութիւններ ենք բերում Ձեզ, ձեր ընտանիքի անդամներին եւ ողջ եզդի ժողովրդին:
Հաճելի էր մեզ համար տարիներ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիւրընկալել ձեր հօրը` Թահսին Բէգին, ում հետ ջերմ հանդիպում եւ զրոյց ունեցանք:
Նա շատ արժանաւոր անձ էր եւ ոգեշնչող առաջնորդ ողջ աշխարհի եզդիների եւ նրանց համար, որոնք ապահով ապրում են Հայաստանում եւ մեր երկիրը նկատում իբրեւ իրենց երկրորդ տունը», - ասուած է Վեհափառ Հայրապետի ցաւակցագրում:
Կիսելով եզդի ժողովրդի վիշտը` Նորին Սրբութիւնը մաղթել է, որ Բարձրեալը խաղաղութեան մէջ հանգչեցնի հանգուցեալ Թահսին Բէգի հոգին: