Հայաստանի առաջին նախագահը եւ ԱՄՆ դեսպանը քննարկել են ղարաբաղեան հակամարտութեան եւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարները<br />


Հայաստանի առաջին նախագահը եւ ԱՄՆ դեսպանը քննարկել են ղարաբաղեան հակամարտութեան եւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարները

  • 30-07-2010 18:34:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 30 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանի եւ ԱՄՆ արտակարգ ու լիազօր դեսպան Մարի Յովանովիչի յուլիսի 30-ի հանդիպման ընթացքում քննարկուել են ղարաբաղեան հակամարտութեան եւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարները, ինչպէս նաեւ քաղբանտարկյալների ազատ արձակման, ժողովրդավարութեան վերականգնման, կոռուպցիայի յաղթահարման եւ տնտեսական զարգացման հետ կապուած հարցեր: Ըստ Հայ Ազգային կոնգրեսի մամլոյ հաղորդագրութեան, հանդիպմանը մասնակցել են ՀԱԿ-ի կենտրոնական գրասենեակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարեանը, ինչպէս նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դիւանագիտական առաքելութեան փոխղեկավար Բրյուս Դոնահյուն եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի փորձագէտ Պոլ Ստրոնսկին:
  -   Քաղաքական