Զորամասերում կատարուված սպանութիւնները բացասաբար են ազդում բանակի մարտունակութեան եւ հասարակութեան բարոյահոգեբանական մթնոլորտի վրայ<br />


Զորամասերում կատարուված սպանութիւնները բացասաբար են ազդում բանակի մարտունակութեան եւ հասարակութեան բարոյահոգեբանական մթնոլորտի վրայ

  • 30-07-2010 17:00:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 30 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 27-ին ՀՀ ԶՈՒ թիւ 3-րդ բանակային կորպուսի` զինուորական դիրքերում հրազէնից մահացել է 31-ամեայ պայմանագրային զինծառայող, մասնագիտութեամբ արեւելագետ, լեյտենանտ Արտակ Նազարեանը: Իսկ մէկ օր անց, ինչպէս նշուած է ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեանի յայտարարութիւնում, աւելի սահմռկեցուցիչ դէպք է տեղի է ունեցել N զորամասում, որտեղ զինծառայողը նախ սպանել է մի քանի զառայակիցների, ապա ինքնասպան եղել: «Միմեանց յաջորդող նման դէպքերը համալրում են տարբեր զորամասերում կատարուված սպանութիւնների շարքը, ինչը չի կարող բացասական ազդեցութիւն չունենալ թէ բանակի մարտունակութեան, եւ թէ հասարակութեան բարոյահոգեբանական մթնոլորտի վրայ»,- ասուած է Ա.Յարութիւնեանի յայտարարութիւնում: Մարդու իրաւունքների Պաշտպանը իր ցավակցությունն յայտնել զոհերի հարազատներին: Դատապարտելով նման դէպքերը, նա կոչ է արել իրաւասու մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը դէպքերի հանգամանքների լրիւ, բազմակողմանի եւ օբյեկտիվ բացայայտման, ինչպէս նաեւ մեղաւորներին օրէնքով սահմանուած պատասխանատւութեան են թարկելու համար:
  -   Մարդու իրաւունքներ