Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կկնքուի Հայաստանի տարածքում միջուկային նոր էներգաբլոկներ կառուցելու համագործակցութեան համաձայնագիր<br />


Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կկնքուի Հայաստանի տարածքում միջուկային նոր էներգաբլոկներ կառուցելու համագործակցութեան համաձայնագիր

  • 29-07-2010 18:22:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութիւնը յուլիսի 29-ի համաձայնութիւն է տուել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ Հայաստանի տարածքում միջուկային նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցութեան համաձայնագրի կնքման առաջարկութեանը: Աւելի վաղ գործադիրը հաւանութիւն էր տուել Հայաստանում կառուցւող միջուկային նոր էներգաբլոկը կահավորել ՌԴ ջրաջրային էներգետիկական ռէակտորային տեղակայանքով, ինչպէս նաեւ ստեղծել հայ-ռուսական համատեղ «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ-ն, որը բաց է այլ ներդրողների համար: նիստում կառավարութիւնը համաձայնութիւն է տուել նաեւ ՀՀ կառավարութեան եւ Եւրոպական համայնքների յանձնաժողովի միջեւ (միջուկային անվտանգութեան 2009թ.-ի գործողութիւնների ծրագիր - մաս 2) ֆինանսաւորման համաձայնագրի կնքման առաջարկութեանը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Յանձնաժողովը կֆինանսաւորի միջուկային անվտանգութեան 2009թ.-ի գործողութիւնների ծրագրի երկրորդ մասը, որի ընդհանուր արժէքը 11 մլն եւրօ է: Ակնկալւում է, որ ծրագրի իրականացումից յետոյ Մեծամօրի ատոմակայանի անվտանգութիւնը բաւարար կլինի մինչեւ դրա փակումը: Բացի այդ, կմշակվի միջուկային թափօնների կառավարման ռազմավարութիւն, ինչը նախատեսուած է նաեւ ՀՀ նախագահի 2009թ.-ի մայիսի 6-ի կարգադրութեամբ հաստատուած ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողութիւնների ծրագիրն ապահովող 2009-2011թթ. միջոցառումների ցանկով:
  -   Տնտեսութիւն