Եւգենի Կասպերսկու որդին ազատ է արձակուել եւ իր ծնողների մօտ է գտնւում
24-04-2011 18:08:18 | Ռուսաստան | Միջազգային
Հակաւիրուսային ծրագրերի յայտնի ստեղծող Եւգենի Կասպերսկու որդին ազատ է արձակուել:
Ինչպէս հաղորդում են իրաւապահ մարմինները, Ի. Կասպերսկին իր ծնողների հետ է եւ ապահով վայրում է գտնւում: Նրանց խօսքերով նա ոչ մի մարմնական վնասուածք չի ստացել, առողջական վիճակը բաւարար է, սակայն երիտասարդը հոգեբանական ցնցում է ապրել:
Նշենք, որ ըստ աւելի վաղ ստացուած տեղեկութիւնների, Մոսկուայում առեւանգուել էր «Կասպերսկու լաբորատորիայի» ընկերութեան հիմնադիր եւ համասեփականատէր Եւգենի Կասպերսկու որդին: Առեւանգիչները 20 -ամեայ Իւան Կասպերսկու ազատութեան դիմաց նրա հօրից պահանջում էին 3 միլլիոն եւրոյ: