Վերջին տարիներին Հայաստանի քրէակատարողական համակարգում նկատւում է ազատազրկուածների քանակի կտրուկ աճ<br />


Վերջին տարիներին Հայաստանի քրէակատարողական համակարգում նկատւում է ազատազրկուածների քանակի կտրուկ աճ

  • 26-07-2010 17:34:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 26 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին 1 տարուայ ընթացքում Հայաստանում ազատազրկուածների թիւը աճել է աւելի քան 20%-ով, եւ քրէակատարողական հիմնարկները չափազանց գերբնակեցուած են: Այս մասին նշւում է Հայաստանեան մի շարք իրաւապաշտպան կազմակերպութիւնների համատեղ յայտարարութիւնում: Մասնաւորապէս, ըստ յայտարարութեյան, քրէակատարողական համակարգում 2010թ.-ի յուլիսի 1 դրութեամբ առաւելագոյնը նախատեսուած 4396 ազատազրկվածի փոխարէն պահւում էին 4850 մարդ: Օրինակ, «Նուբարաշէն» ՔԿՀ-ում 8 հոգու համար նախատեսուած խցում պահւում են երկու անգամ աւելի` յաճախ նաեւ մինչեւ 20 ազատազրկուածներ: Մահճակալների քանակը չի բաւարարում, ինչի պատճառով նրանք քնում են հերթով` մի մասը` գիշերը, միւսը` ցերեկը: Իւրաքանչիւր ազատազրկվածի բաժին է հասնում 2 քմ-ից պակաս տարածք, մինչդեռ համաձայն ՀՀ օրէնսդրութեան, ինչպէս նաեւ միջազգային չափանիշների պէտք է հատկացուի առնուազն 4 քմ տարածք: Նշւում է, որ գերբնակեցումը առաջացնում է առողջահոգեբանական խնդիրներ, թթվածնային քաղց, առողջութեան վատթարացում, հոգեկան լարուածութիւն: Իսկ նման պայմանները Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի կողմից որակւում են որպէս դաժան կամ անմարդկային, արժանապատվությունը նուաստացնող վերաբերմունք, առանձին դէպքերում նաեւ խոշտանգում: Գերբնակեցման հիմքում, ինչպէս նշում են յայտարարութեյան հեղինակները, ընկած են հետեւեալ պատճառները` հանցագործությունների թուի աճը, դատարանների կողմից «կալանավորում» խափանման միջոցի չափազանց լայն կիրառումը: Մինչդեռ Մարդու իրաւունքների եւրոպական կոնվենցիայի 5-րդ եւ Քաղաքական եւ քաղաքացիական իրաւունքների մասին դաշնագրի 9-րդ յօդուածները մեկնաբանելիս (անձնական ազատութեան իրաւունք) Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը եւ Մարդու իրաւունքների կոմիտէն նշել են, որ «կալանավորում» խափանման միջոցը համարւում է ամենախիստ խափանման միջոցը եւ կարող է կիրառուել միայն որպէս ծայրայեղ միջոց, այն դէպքում երբ այլ խափանման միջոցները չեն կարող ապահովել մեղադրեալի պատշաճ վարքագիծը եւ արդարադատութեան իրականացման բնականոն ընթացքը: «Այլ պատճառներից կարելի է նշել նաեւ այլընտրանքային պատիժների ոչ բաւարար կիրառումը, ինչպէս նաեւ վաղաժամկէտ ազատման սակաւ կիրառումը: 2009թ.-ի տուեալների համաձայն, վաղաժամկէտ ազատուել են այդպիսի հնարաւորութիւն ունեցող դատապարտեալների 14%-ը, ինչը պայմանաւորուած է այն հանգամանքով, որ չկան մշակուած համապատասխան չափորոշիչներ, որոնց հիման վրայ վաղաժամկէտ ազատման յանձնաժողովները կարող են որոշումներ ընդունել: Բացի այդ, պայմանական վաղաժամկէտ ազատման անկախ յանձնաժողովների անդամները, ներկայացնելով գերատեսչութիւններ, այդ թւում նաեւ ուժային, առաջնորդւում են գերատեսչական շահով եւ սուբյեկտիւ գործօններով: Մարդու իրաւունքների զանգվածային խախտումները քրէակատարողական հիմնարկներում դադարեցնելու նպատակով` գտնում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել համաներում»,- ասւում է յայտարարութիւնում: Յայտնելով խորը մտահոգութիվւն ստեղծուած իրավիճակի կապակցութեամբ, իրաւապաշտպան կազմակերպութիւնները կոչ են անում իրաւասու մարմիններին միջոցներ ձեռնարկել քրէակատարողական հիմնարկներում գերբնակեցման խնդրի լուծման ուղղութեամբ, «կալանավորում» խափանման միջոցը կիրառել ծայրայեղ դէպքերում, ընդլայնել այլընտրանքային պատիժների կիրառման պրակտիկան: Նրանք նաեւ կոչ ենք անում ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային Ժողովին, ՀՀ արդարադատութեան նախարարութեանը բարեփոխել պայմանական վաղաժամկէտ ազատման համակարգը, ընդունել համաներման որոշում:
  -   Մարդու իրաւունքներ