Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրտգ. Գէորգ Վարդանեանի այցելութիւնը Ուրմիա


Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրտգ. Գէորգ Վարդանեանի այցելութիւնը Ուրմիա

  • 20-07-2010 18:26:57   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրտգ. Գէորգ Վարդանեանը, շաբաթ օրը, Թադէի վանքի ուխտագնացութիւնից յետոյ մեկնել է Ուրմիա: Ուրմիայի Գործակալական խորհրդի ներկայացուցչի ընկերակցութեամբ պատգամաւոր Գ. Վարդանեանը հանդիպում է ունեցել Արեւմտեան Ատրպատականի նահանգի Ուսումնադաստիարակչութեան գերատեսչութեան պետ պրն. Մահմուդզադէի հետ: Պատգամաւորը իր գնահատանքն է յայտնել Ուրմիայի հայոց դպրոցին կատարւող պետական օժանդակութիւնների վերաբերեալ՝ դարձեալ շեշտելով հայ ժամավճար ուսուցիչների պետական վարձակալման հարցը:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը