ՀՀ սփիւռքի նախարարն ընդունել է պրոֆեսոր Ռեմո Ռուֆֆինիի գլխաւորած պատուիրակութեանը<br />


ՀՀ սփիւռքի նախարարն ընդունել է պրոֆեսոր Ռեմո Ռուֆֆինիի գլխաւորած պատուիրակութեանը

  • 01-07-2010 21:02:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը յուլիսի 1-ին ընդունել է «Ռելատիվիստիկական աստրոֆիզիկայի ցանց» միջազգային կենտրոնի տնօրէն պրոֆեսոր Ռեմո Ռուֆֆինիի գլխաւորած պատուիրակութեանը: Ողջունելով հիւրերին, Հ.Յակոբեանը բարձր է գնահատել կազմակերպութեան գործունէութիւնը, որի հիմնադրման գործում կարեւոր դեր են խաղացել Եւրոպայի համալսարաններում աշխատող հայ գիտնականները, մասնաւորապէս` Դուբլինի «Նորագոյն հետազօտութիւնների» ինստիտուտի պրոֆեսոր Ֆելիքս Ահարոնեանը: Նշուվել է, որ Երեւանում այս կենտրոնի մասնաճիւղի բացումը նոր հնարաւորութիւն կստեղծի` օգտագործելու արտասահմանում աշխատող հայ գիտնականների ներուժը` օժանդակելու Հայաստանում կատարւող գիտական հետազոտություններին, ինչպէս նաեւ հնարաւորութիւն կտայ Հայաստանի երիտասարդ գիտաշխատողներին եւ ասպիրանտներին մասնակցելու կենտրոնի ծրագրերին: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, Ռ.Ռուֆֆինին ներկայացրել է կենտրոնի ծրագրերը` նշելով, որ իրենք առաջարկելու են ՀՀ կառավարութեանը, որպէսզի Հայաստանը դառնայ այդ միջազգային կենտրոնի չորս հիմնադիր երկրներից մէկը:
  -   Հասարակութիւն