Ըստ Դավիթ Շահնազարեանի, Ադրբեջանը կդիմի շանտաժի այնքան ժամանակ, որքան նրան այդ հնարաւորութիւնը կտան Հայաստանի իշխանութիւնները<br />


Ըստ Դավիթ Շահնազարեանի, Ադրբեջանը կդիմի շանտաժի այնքան ժամանակ, որքան նրան այդ հնարաւորութիւնը կտան Հայաստանի իշխանութիւնները

  • 01-07-2010 20:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 1 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան առաջընթաց չի ապահովի ղարաբաղեան հակամարտութեան, նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում: Այս համոզմունքն է յայտնել «Իրաւունք դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ յուլիսի 1-ի հանդիպմանը Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարեանը: Ըստ ՀԱԿ-ի ներկայացուցչի, ըստ կարեւորութեան Բաքւում քննարկուելիք թեմաները կլինեն Աֆղանստանը, Իրանը, ՆԱԲՈՒԿՕ-ն եւ վերջում միայն Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Իսկ Հայաստանի իշխանութիւնների հետ կքննարկուեն հայ-թուրքական, Լեռնային Ղարաբաղին, նաեւ ժողովրդավարությանն առնչուող հարցեր: Դ.Շահնազարեանը կարեւորել է յատկապէս վերջին հարցով Հ.Քլինթոնի հրապարակային յայտարարութիւնը: Դ.Շահնազարեանի գնահատմամբ, ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ միջազգային կառոյցների իւրաքանչիւր նոր առաջարկը աւելի վատն է, քան նախորդը: «Էական տարբերութիւն կայ Լ'Աքվիլայի եւ կանադական Մուսկոկա քաղաքում համանախագահող երկրների նախագահների յայտարարութիւնների միջեւ»,- նշել է նա: Ըստ Դ.Շահնազարեանի, հայկական իշխանութիւնների կարեւորագոյն բացթողումներից է այն, որ վերջիններս միանգամից չպահանջեցին միջազգային հանրութիւնից Ադրբեջանի կողմից հրադադարի ակնյայտ խախտման փաստի քննություն անցկացնել: Նա ընդգծել է նաեւ, որ Ադրբեջանը կդիմի շանտաժի այնքան ժամանակ, որքան նրան այդ հնարաւորութիւնը կտան Հայաստանի իշխանութիւնները:
  -   Քաղաքական