Տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 16-րդ նիստը<br />


Տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 16-րդ նիստը

  • 28-06-2010 14:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի յունիսի 26-ին հրաւիրուած 16-րդ նիստում ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսեանը ներկայացրել է ՀՀ համախառն ներքին արդիւնքի 5 ամսուայ պաշտօնական վիճակագրական տուեալները: Վարչապետը նշել է, որ արձանագրուած 8,8 տոկոս տնտեսական աճը պայմանաւորուած է երեք գործօնով: Առաջին, համաշխարհային տնտեսութեան վերականգնմանը զուգահեռ վերականգնւում են ՀՀ տնտեսութեան բոլոր ոլորտները. գիւղատնտեսութեան ոլորտում արձանագրուել է 1 տոկոս աճ, շինարարութեան ոլորտում` շուրջ 12 տոկոս աճ, ընդ որում` ապրիլի համեմատ մայիսին Հայաստանում շինարարութեան ծաւալները երկու անգամ կրկնապատկուել են: Նկատւում է գործազրկութեան նուազում եւ աշխատավարձի աճի միտումների պահպանում մասնաւոր եւ պետական հատուածներում: Որպէս երկրորդ կարեւոր գործօն Տ.Սարգսեանն առանձնացրել է կառավարութեան ընդլայնողական քաղաքականութեան արդիւնքում իրականացուած հակաճգնաժամային միջոցառումները` նպատակաուղղուած փոքր եւ միջին բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձեւաւորմանը, մասնաւորապէս` օրենսդրական փոփոխութիւններ, հարկային հաշվետվությունների կրճատում ու հարկային արտօնութիւնների աւելացում, հաստատագրուած վճարների ինստիտուտի եւ պարզեցուած հաշուապահական հաշուառման կանոնների ներդրում: Նա կարեւորել է նաեւ վարկային միջոցներով ճանապարհաշինութեան, ոռոգման եւ խմելու ջրի ոլորտներում իրականացուած աշխատանքները: Տ.Սարգսեանը ներկայացրել է 2010թ.-ի առաջին վեց ամիսների հարկային, մաքսային եւ սոցիալական մուտքերի ցուցանիշները` նշելով, որ դրանք կազմում են մօտաւորապէես 270 մլրդ դրամ, ինչի արդիւնքում ծրագիրը գերազանցուել է 11,6 տոկոսով: «Դա նշանակում է, որ կկարողանանք ամրապնդել մակրոտնտեսական կայունութիւնը եւ նուազեցնել բիւջէի դեֆիցիտը ՀՆԱ-ի մէջ: Դա կլինի մօտաւորապէես 4,5 տոկոսի շրջանակներում` պլանաւորուած 6,5 տոկոսի փոխարէն»,- ասել է վարչապետը: Երրորդ գործօնը, ըստ Տ.Սարգսեյանի, ՀՀ Կենտրոնական բանկի իրականացրած դրամավարկային քաղաքականութեան արդիւնքում նկատւող փոխարժէքի կաիւնացումն է, որը դրական է ազդում գների մակարդակի վրայ: Այս կապակցութեամբ նա նշել է. «Արդէն մտնում ենք դեֆլյացիոն փուլ. մօտակայ երկու ամիսներին կունենանք դեֆլյացիա, եւ տարեկան կտրուածքով 5-6 տոկոսը իրատեսական ցուցանիշ կլինի»: Կարեւորելով ՀՀ կառավարութեան նախաձեռնած կենսաթօշակային բարեփոխումների իրականացումը, վարչապետը նշել է. «Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենսդրական փոփոխութիւնների մեծ փաթեթ, որը ներառում է շուրջ 50 օրէնքներ, այդ թւում նաեւ` 10 մայր օրէնք: Հայաստանում ներդնում ենք պարտադիր կուտակային կենսաթօշակային համակարգ: 2011թ.-ի յունվարի 1-ից իրենց աշխատանքը կսկսեն կամաւոր կուտակային հիմնադրամները: 2013թ.-ից ուժի մէջ կմտնի միասնական սոցիալական հարկը, որը ենթադրում է սոցիալական վճարի եւ եկամտահարկի միասնական օրէնսդրութիւն եւ մեխանիզմներ: 2014թ.-ից կգործի պարտադիր կուտակային համակարգը, որը նախատեսում է, որ Հայաստանի բոլոր մինչեւ 40 տարեկան աշխատանք ունեցող քաղաքացիները պարտաւոր են իրենց եկամուտներից 5 տոկոս կուտակել իրենց ապահով ծերության համար»: Մակրոտնտեսական կայունացման եւ ֆինանսական շուկաների զարգացման առումով Տ.Սարգսեանն ընդգծել է 2011թ.-ի յունվարի 1-ից պարտադիր ապահովագրական համակարգի ներդրման կարեւորութիւնը եւ այդ նպատակով Ազգային Ժողովի կողմից առաջին ընթերցմամբ «Հասարակական ծառայութիւնների մասին» օրէնքի ընդունումը, ինչը թոյլ կտայ առաւել թափանցիկ դարձնել նախարարների եւ պատգամաւորների գործունէութիւնը: Մասնաւորապէս, նախատեսւում է միասնական էլեկտրոնային ռեգիստրի ստեղծում, որտեղ 500 պաշտօնատար անձինք կներկայացնեն յայտարարագրեր իրենց եւ իրենց հետ փոխկապակցված անձանց մասին: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, նիստում ՀԱՄՀ-ի գործադիր տնօրէն Բեկոր Փափազյանը զեկուցել է զբօսաշրջութեան, առողջապահութեան եւ ցանցերի հասանելիութեան ոլորտներում իրականացyող ծրագրերի ընթացքի մասին: Քննարկուել են Հայաստանում Ուռուցքաբանութեան գերազանցութեան կենտրոնի ստեղծման, զբոսաշրջային նոր արդիւնքի մշակման ու առաջխաղացման հեռանկարները: Խորհրդի անդամներին են ներկայացուել իւրաքանչիւր ծրագրային ոլորտի համար ղեկավարող խորհուրդների ստեղծման նախաձեռնութիւնը եւ 2010թ.-ին մի շարք երկրներում նախատեսւող Ազգային մրցունակութեան հիմնադրամի հանրային իրազեկման արշաւի կազմակերպումը:
  -   Տնտեսութիւն