ՀՀ սփիւռքի նախարարը հանդիպել է այլ պետութիւններում ՀՀ<br /> դիւանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին<br />


ՀՀ սփիւռքի նախարարը հանդիպել է այլ պետութիւններում ՀՀ
դիւանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

  • 03-09-2009 17:20:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը սեպտեմբերի 2-ին ծրագրային ելոյթով հանդէս է եկել այլ պետութիւններում ՀՀ դիւանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամեայ հաւաքում: Ինչպէս յայտնում են ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, Հ.Յակոբեանը նշել է, որ ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը մօտ մէկ տարուայ իր աշխատանքի ընթացքում արտգործախարարության հետ համագործակցելու որեւէ խնդիր չի ունեցել: Նա ներկայացրել է ՀՀ Սփիւռքի նախարարութեան կատարած աշխատանքները եւ առաջարկել կարեւոր ծրագրեր, որոնք ՀՀ դեսպանութիւնների հետ համագործակցութեամբ պէտք է իրականացուեն Սփիւռքի համայնքներում: Որպէս Հայաստան-Սփիռք գործակցութեան քաղաքականութեան յստակ զարգացում` նա կարեւորել է ՀՀ Սահմանադրութիւնում «հայկական Սփիռք» հասկացութեան ամրագրումը, օրենսդրությունում երկաքաղաքացիության ինստիտուտի սահմանումը եւ դրա կիրարկման իրաւական հիմքերի ստեղծումը, «Հայաստան-Սփիռք գործակցութեան զարգացման» հայեցակարգի իրականցումը: Նախարարարության առաջնային խնդիրներն են հայապահպանությունը, հայ ներուժի յայտնաբերումը, հայրենադարձութեան խթանումը: Նախարարը դիւանագէտներին է ներկայացրել Սփիւռքի համայնքների տուեալների շտեմարանների ձեւաւորման, գաղթօջախների պատմութեան ուսումնասիրման, համահայկական խորհրդաժողովների կազմակերպման, Սփիւռքի համայքներին աջակցութեան համալիր ծրագրերը եւ նախագծերը, խօսել սփիւռքահայ երիտասարդների Հայաստան պարբերական այցելութիւնների «Արի տուն» ծրագրի, նախարարութեան «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի ու տեսակոնֆերանսների ծրագրերի արդիւնաւէտութեան մասին: Հ.Յակոբեանը կարեւորել է Սփիւռքի չկազմակերպված համայնքների կազմակերպման, հայկական մէկօրեայ դպրոցների ցանցի ընդլայնման, ուսուցման որակի բարձրացման, «հայ ոգին աշխոյժ պահելու համար» մշակոյթային ծրագրերի ընդլայնման խնդիրները: Նա դիւանագէտներին առաջարկել է սատարել Սփիւռքի նախարարութեան բարեկամների խորհուրդների ձեւաւորմանը` նշելով, որ այդ կառույցներն իրենց հերթին կհեշտացնեն դիւանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը: ՀՀ Սփիւռքի նախարարը տեղեկացրել է նաեւ, որ մօտ ապագայում կկազմաւորուի ամբողջ հայութեան ներկայացուցչական մարմին` Ազգային խորհուրդ: Հրանուշ Յակոբեանը նաեւ պատասխանել է դիւանագէտների հարցերին:
  -   Քաղաքական