Աւագ Ուրբաթի արարողութիւնները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Աւագ Ուրբաթի արարողութիւնները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

  • 22-04-2011 20:02:15   | Հայաստան  |  Հասարակութիւն
Աւագ Ուրբաթ օրուայ արարողութիւնները Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսուեցին ապրիլի 21-ի երեկոյեան` Խաւարման կարգով: Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ կատարուող խորհրդաւոր արարողութեան ընթացքում Աւետարաններից եօթ հատուածներ ընթերցեցին, որոնք բովանդակում էն Յիսուս Քրիստոսի Գեթ-սե-մանիի պարտէզում աղօթելը, Յուդայի մատնութիւնը, Յիսուսի՝ ամբոխի ձեռքը յանձնուելը, Աննայի եւ Կ'այիափայի առջեւ տարուելը, անարգուելը եւ Պետրոսի երեք անգամ ուրանալն ու զղջալը: Ընթերցումներն ընդմիջւում էին սաղ-մոսների ընթերցանութեամբ եւ Սբ. Ներսէս Շնորհալու հեղի-նակած շարականներով: «Ուր էս մայր իմ» հոգեւոր երգից յետոյ քարոզ խօսեց Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Սարգսեանը` անդրադառնալով օրուայ խորհրդին, քրիստոնեայի հոգեւոր կեանքում նրա նշանակութեանը: Ապրիլի 22-ին՝ կէսօրին, Մայր Տաճարում կատարուեց Քրիստոսի խաչելութիւնը խորհրդանշող արարողութիւնը, իսկ երեկոյեան ժամերգութեան աւարտին` Թաղման կարգը, որի ընթացքում մեր Տէր Յիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը միաբանների թափօրով պտտեցուեց եկեղեցու շուրջը՝ ի տէս բարեպաշտ ժողովրդի։ Ապրիլի 23-ին՝ Աւագ Շաբաթ, եկեղեցիներում երեկոյեան ժամերգութիւնից յետոյ տեղի կ'ունենայ Ճրագալոյցի Ս. Պատարագ։
  -   Հասարակութիւն