Վենեսուելայում քննարկում են ԶԼՄ-ների վերահսկման վերաբերեալ<br /> օրինագիծ<br />


Վենեսուելայում քննարկում են ԶԼՄ-ների վերահսկման վերաբերեալ
օրինագիծ

  • 31-07-2009 18:01:00   |   |  Միջազգային
 ԿԱՐԱԿԱՍ, 31 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վենեսուելայի Ազգային վեհաժողովը քննարկում է օրինագիծ, որը նախատեսում է լրագրողներին պատժել մինչեւ 4 տարուայ բանտարկութեամբ տեղեկատուութեան հրապարակման համար, որը, իշխանութիւնների կարծիքով, կարող է վնաս պատճառել պետութեան կայունութեանը: Փաստաթղթի քննարկումը Վենեսուելայի օրէնսդիր մարմնում տեղի է ունենում շատ ռադիոլրագրողների համար դժուարին ժամանակ, երբ մօտ 240 վենեսուելական ռադիոկայաններ գտնւում են փակման եզրին հեռարձակման արտօնագրերի չերկարացման պատճառով:
  -   Միջազգային