Դուշանբեում Մեդւեդեւի այցի ժամանակ աւտոմեքենայ է պայթեցուել<br />


Դուշանբեում Մեդւեդեւի այցի ժամանակ աւտոմեքենայ է պայթեցուել

  • 31-07-2009 17:56:00   |   |  Միջազգային
 ԴՈՒՇԱՆԲԵ, 31 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դուշանբեում ոստիկանական աւտոմեքենայում տեղադրուած ռումբի պայթիւնի հետեւանքով վիրաւորուել է իրավապահ մարմինների մի աշխատակից, հաղորդում է «Ռոյթերը»` վկայակոչելով տեղի Ներքին գործերի նախարարութեան ներկայացուցչի: Ինչպէս պատմել է գործակալութեան աղբիւրը, միջադէպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյեան: Այդ օրն աւելի վաղ քաղաքում կայացել են բանակցութիւններ Տաջիկստանի, Ռուսաստանի, Աֆղանստանի եւ Պակիստանի նախագահների միջեւ: Աղջյուրը չի ճշտել, թէ քաղաքի որ մասում է միջադէպը տեղի ունեցել: Միաժամանակ նա չի բացառել, որ պայթյունը կարող էր ահաբեկչական գործողութիւն լինել օտարերկրեայ առաջնորդների Տաջիկստան այցելութեան առնչութեամբ:
  -   Միջազգային