ԱՄՆ-ը 29 մլն դոլար է յատկացնում ՌԴ-ում ժողովրդավարութեան
զարգացման համար
31-07-2009 17:55:00 | ԱՄՆ | Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 31 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի իշխանութիւնները
2009 թուականին ընդհանուր առմամբ 29 մլն դոլար կյատկացնեն
Ռուսաստանում ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների զարգացման
համար: Այս մասին, ինչպէս հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին», յայտարարել
է Եւրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ
Ֆիլիպ Գորդոնը:
«ԱՄՆ-ը սատարում է ունիվերսալ իրաւունքներն ու
ազատութիւններն ինչպէս երկրի ներսում, այնպէս էլ Ռուսաստանում եւ
ողջ աշխարհով մէկ: Այդ սկզբունքների պաշտպանութեան համար եւ իբրեւ
արտայայտութիւն այն բանի, որ մենք հասկանում ենք ակտիւիստ
իրավապաշտպաններին մշտական օգնութեան անհրաժեշտութիւնը, այս տարի
ԱՄՆ-ի կառավարութիւնը աւելի քան 29 մլն դոլար է յատկացնում իբրեւ
օգնութիւն Ռուսաստանում մարդու իրաւունքների եւ ժողովրդավարութեան
զարգացման համար»,- յայտարարել է Գորդոնը` յիշեցնելով վերջերս
իրաւապաշտպան Նատալյա Էստեմիրովայի սպանութեան մասին: