Վախթանգ Դարչինեանը հրաժարուել է IBF վարկածով չեմպիոնական<br /> գօտուց<br />


Վախթանգ Դարչինեանը հրաժարուել է IBF վարկածով չեմպիոնական
գօտուց

  • 30-07-2009 17:50:00   | Հայաստան  |  Սպորտ
 ԵՐԵՎԱՆ, 30 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինեանը պաշտօնապէս տեղեկացրել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային IBF-ի վարկածով չեմպիոնական գօտուց հրաժարուելու մասին: Ինչպէս գրում է «Ազգը», պատճառն այն է, որ IBF-ի ղեկավարութիւնը Դարչինյանից պահանջում էր պաշտպանել իր տիտղոսը հարավաֆրիկացի Սիմֆիվե Նոնգկայի հետ մենամարտում: Սակայն Դարչինեանը յուլիսի 11-ին է անցկացրել իր վերջին մենամարտը, ուստի հարավաֆրիկացու հետ մրցավեճին նախապատրաստուելու ժամանակը շատ սուղ էր: Այնպէս որ այժմ Դարչինեանը չեմպիոնական երկու գօտի ունի առաջին թեթեւագույն քաշային կարգում` WBC-ի եւ WBA-ի վարկածներով:
  -   Սպորտ