ՎԱՇԻՆԳՏՈՆ, 30 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկեան տնտեսութեան
ռեցեսիան անկում է ապրում Միացեալ Նահանգների շրջանների մեծ
մասում, սակայն իրավիճակը աշխատանքի շուկայում մնում է բարդ: Այս
մասին, ինչպէս հաղորդում է «Ռոյթերը», ասւում է ԱՄՆ-ի Դաշնապետական
ռեզերվային համակարգի (ԴՌՀ) հրապարակուած զեկոյցում, որ յայտնի է
իբրեւ «Բեժագույն գիրք»:
ԴՌՀ-ն մինչեւ յուլիսի 20-ը անցկացրել է տնտեսութեան տարբեր
ճիւղերի ներկայացուցիչների հարցում ԱՄՆ-ի 12 նահանգներում, ուր
առկայ են Դաշնապետական ռեզերվային բանկեր, եւ յայտնաբերել, որ
«ծայրաստիճան բարդ» իրավիճակ է աշխատանքի շուկայում ողջ երկրով
մէկ` աշխատավարձի աճի խթանների բացակայութեան պայմաններում: