ԱՄՆ-ն կարող է արագացնել զօրքերի դուրսբերումը Իրաքից<br />


ԱՄՆ-ն կարող է արագացնել զօրքերի դուրսբերումը Իրաքից

  • 30-07-2009 16:48:00   | ԱՄՆ  |  Միջազգային
 ՎԱՇԻՆԳՏՈՆ, 30 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքից ամերիկեան զօրքերի դուրսբերումը կարող է արագացուել երկրում «կայուն իրադրութեան պահպանման եւ անվտանգութեան պայմանների բարելաւման դէպքում»: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարար Ռոբերտ Գեյթսը: Խօսքը 5 հազար ամերիկացի զինծառայողների մասին է, որոնք կարող է Իրաքից հեռանան մինչեւ խորհրդարանական ընտրութիւնները, որ կկայանան 2010 թուականի յունուարին: Ըստ Գեյթսի, «ոչինչ չի յուշում», որ պէտք է դանդաղեցնել այդ գործընթացը:
  -   Միջազգային