Գերմանիայում ծնողները դստերը 9 տարի պահել են փակի տակ
30-07-2009 16:47:00 | | Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 30 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայում ծնողները
հարազատ աղջկան ինը տարի պահել են փակի տակ: Նա դպրոց չի յաճախել
եւ անգամ փողոց դուրս չի եկել: Ոստիկանութիւնը 13-ամեայ դեռահասին
գտել է տակաշորով:
Ներկայումս աղջիկը տեղի հիւանդանոցում է, բժիշկները ստուգում
են նրա վիճակը մեկուսացումից յետոյ: Արդէն յայտնի է, որ նա չափազանց
յետ է մնում զարգացածությամբ: Ընդ որում, աղջկա ծնողներն ունեն եւս
երկու երեխայ` աւագ որդի եւ փոքր դուստր:
2006 թուականին տեղի երիտասարդական կոմիտէն իշխանութիւններից
ծանուցում էր ստացել, որ աղջիկը դպրոց չի գնում, սակայն այն
ժամանակ պատշաճ ուշադրութիւն չեն դարձրել այդ փաստին եւ անհրաժեշտ
միջոցներ չեն ձեռնարկել: Այս անգամ տագնապ են բարձրացրել
հարեւանները: