ՄՈՍԿՈՒԱ, 30 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բիշքէկի հետ համաձայնեցուել
է Ղրղզստանի հարաւում ռուսական ռազմական բազայի տեղակայման հարցը,
հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»:
«Սկզբունքօրէն ամէն բան համաձայնեցուած է»,- Հաւաքական
անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան ոչ պաշտօնական
գագաթնաժողովի նախաշեմին, որը յուլիսի 31-ին կանցկացուի
Ղրղզստանում, յայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ
Պրիխոդկոն:
«Ըստ էութեան, դա ռուսական բազա չէ: Դա ջանք է ՀԱՊԿ
հայեցակարգի շրջանակում` շաղկապված Օպերատիւ արձագանքման հաւաքական
ուժերի (ՕԱՀՈՒ) ձեւաւորման հետ»,- նշել է Պրիխոդկոն:
Կանխավ Ռուսաստանն առաջարկել էր Ղրղզստանի հարաւում` Բատկենի
մարզում, ՀԱՊԿ ՕԱՀՈՒ-ի ռուսական գումարտակ տեղակայել: Օպերատիւ
արձագանքման հաւաքական ուժերի ստեղծման մասին որոշումն ընդունուել է
2009թ. յունիսին Մոսկուայում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ: