Մոլդաւիայի ընդդիմությունը ստացել է ձայների մեծ մասը<br />


Մոլդաւիայի ընդդիմությունը ստացել է ձայների մեծ մասը

  • 30-07-2009 16:45:00   |   |  Միջազգային
 ՔԻՇՆԵՎ, 30 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոլդավիայում կայացած խորհրդարանական ընտրութիւններում ձայների մեծ մասը ստացել են ընդդիմադիր կուսակցութիւնները, սակայն խորհրդարանական տեղերը նրանց չեն բաւարարում, որպէսզի ընտրեն նախագահի իրենց թեկնածուին, որն այնուհետեւ պէտք է նշանակի կառավարութեան ղեկավար: «Մշակուած 98% քուէների տուեալներով, մոլդավ կոմունիստները հաւաքել են ձայների 45,1%-ը (48 պատգամաւորական մանդատ), լիբերալ-դեմոկրատները` 16,4% (13 տեղ) եւ «Մեր Մոլդովա» դաշինքը` 7,4% (ութ տեղ)»,- յայտնել է ԿԸՀ քարտուղար Եուրի Չոկանը: Այսպիսով, Մոլդաւիայի կառավարող կոմունիստական կուսակցութիւնը արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների առաջատարն է, սակայն ընդդիմադիր կուսակցութիւնները համատեղ խորհրդարանում ստանում են ձայների մեծամասնութիւնը:
  -   Միջազգային