Սմբատ Մարգարեանը ոսկէ մեդալ նուաճեց Եւրոպայի ծանրամարտի<br /> երիտասարդական առաջնութիւնում<br />


Սմբատ Մարգարեանը ոսկէ մեդալ նուաճեց Եւրոպայի ծանրամարտի
երիտասարդական առաջնութիւնում

  • 29-07-2009 19:40:00   |   |  Սպորտ
ԼԱՆԴՍԿՐՈՒՆԱ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 28-ին Շվեդիայի Լանդսկրունա քաղաքում մեկնարկել է Եւրոպայի ծանրամարտի երիտասարդական առաջնութիւնը: Հայաստանի պատուիրակներից առաջինը մրցահարթակ ելաւ Սմբատ Մարգարեանը (56 կգ, Երեւան): Նա երկամարտի 237 կգ (104 կգ + 133 կգ) արդիւնքով գրաւեց 1-ին տեղը եւ արժանացավ ոսկէ մեդալի: Նոյն արդիւնքով 2-րդ տեղը գրաւեց անձնական քաշով աւելի ծանր բուլղարացի Ֆերդի Նազիֆը: Ռուբէն Մամոյեանը (62 կգ, Էջմիածին) 265 կգ (120 կգ + 145 կգ) արդիւնքով 2-րդ տեղը գրաւեց եւ արծաթէ մեդալի արժանացավ: Իսկ 1-ին տեղը գրաւեց Դիմիտրի Մինացիդիսը:
  -   Սպորտ