ՄԱԴՐԻԴ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի Բուրգոս
քաղաքում չորեքշաբթի պայթել է ականապատուած աւտոմեքենայ, 46 մարդ
թեթեւ վիրաւորուել է, յայտնել են «շտապ օգնութեան. աշխատողները:
Միջադէպը տեղի է ունեցել Քաղաքացիական գուարդիայի զորանոցների
հարեւանութեամբ տեղական ժամանակով 4.30-ին: Պայթիւնից փլվել է
շէնքի ճակատը:
Նախնական տուեալներով, պայթիւնի համար պատասխանատու է բասկեան
ձախ-ազգայնամոլական ԷՏԱ կազմակերպութիւնը: