ԱՄՆ-ը չի բացառում Ռուսաստանի ընդունելությունը ՆԱՏՕ<br />


ԱՄՆ-ը չի բացառում Ռուսաստանի ընդունելությունը ՆԱՏՕ

  • 29-07-2009 17:20:00   | ԱՄՆ  |  Միջազգային
 ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը յայտարարել է, որ հնարաւոր է համարում ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անդամագրման տարբերակը: Ինչպէս հաղորդում է «Ասոշիեյթեդ պրեսը», ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը ամերիկեան օրէնսդիրներին ասել է, որ Միացեալ Նահանգները պատրաստ է քննութեան առնել ռուսական անդամակցութիւնը ռազմական դաշինքին, որը ստեղծուած է եղել խորհրդային ագրեսիայից Եւրոպայի պաշտպանութեան համար: Նա յայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դռները պէտք է բաց լինեն Եւրոպայի ժողովրդավարական պետութիւնների համար` աւելացնելով, որ «եթէ Ռուսաստանը համապատասխանում է չափորոշիչներին եւ կարող է նպաստել հաւաքական անվտանգութեանը», ապա կազմակերպութեան մէջ նրա ընդունելութեան հարցը չպէտք է բացառուի:
  -   Միջազգային