Վենեսուելան դադարեցնում է դիւանագիտական յարաբերութիւնները<br /> Կոլումբիայի հետ<br />


Վենեսուելան դադարեցնում է դիւանագիտական յարաբերութիւնները
Կոլումբիայի հետ

  • 29-07-2009 17:16:00   |   |  Միջազգային
ԿԱՐԱԿԱՍ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուգո Չավեսն ի նշան բողոքի կոլումբիական զինուած ուժերի այն յայտարարութեյան, թէ զէնքի խմբաքանակը, որ առգրաւել են իրենք «Կոլումբիայի յեղափոխական զինուած ուժեր» (FARC) խմբաւորման դէմ իրականացրած ռեյդի ժամանակ, գնուած է Վենեսուելայի կողմից Եվրոպայում, յայտարարել է Կոլումբիայի հետ Վենեսուելայի դիւանագիտական յարաբերութիւնների խզման մասին: Չավեսը իր օգնականների հետ հեռուստատեսութեամբ հեռարձակւող հանդիպման ընթացքում յայտարարել է, որ իր երկիրը Բոգոտայից յետ է կանչում դեսպանին, ինչպէս նաեւ կասեցնում է Կոլումբիայի հետ բոլոր առեւտրական համաձայնագրերի գործողութիւնը: Կանխավ Կոլումբիայի կառավարութիւնը յայտարարել էր FARC-ին պատկանող իբր Վենեսուելայի կողմից գնուած շվեդական արտադրութեան հակատանկային նռնականետների խմբաքանակի բռնագրաւման մասին:
  -   Միջազգային