Ույգուրների առաջնորդը պնդում է, որ Ուռումչիում անհետացել է
մօտ 10 հազար մարդ
29-07-2009 17:14:00 | | Միջազգային
ՈՒՌՈՒՄՉԻ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ույգուրների առաջնորդ
Ռեբիա Քադերը յայտարարել է, որ չինական Ուռումչի քաղաքում
հուզումների ժամանակ միայն մէկ գիշերուայ ընթացքում անհետացել է մօտ
10 հազար մարդ, հաղորդում է «Ֆրանսպրեսը»:
«Ո՞ւր են կորել այդ մարդիկ: Եթէ մեռած են նրանք, ապա որտե՞ղ
են նրանց աճիւնները»,- յայտարարել է նա: