Բիշքէկում ձերբակալուել են Ղրղզստանի ընդդիմութեան
ներկայացուցիչները
29-07-2009 17:13:00 | | Միջազգային
ԲՆՇՔԵԿ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միլիցիան չորեքշաբթի
Բիշքէկում յուլիսի 23-ին կայացած նախագահական ընտրութիւնների
պաշտօնական արդիւնքների դէմ չարտօնուած բողոքի ցույցերի համար
ձերբակալել է ընդդիմութեան մօտ 50 կողմնակիցների, լրագրողներին
յայտնել է Ղրղզստանի մայրաքաղաքի Լենինեան շրջանի դատախազ Գուլյա
Կոժոկուլովան:
Բոլոր ձերբակալուածները փոխադրուել են ՆԳ Լենինեան շրջանային
բաժանմունք, որտեղ նրանց դէմ կազմուել են վարչական իրաւախախտման
վերաբերեալ արձանագրութիւններ:
Ընտրութիւնների պաշտօնական արդիւնքները վիճարկում է երկրի
ընդդիմութեան միասնական թեկնածու Ալմազբեկ Աթամբաեւը: