«Ասոշիեյթեդ պրեսը» պայքար է սկսում ինտերնետային
աւազակութեան դէմ
29-07-2009 17:12:00 | ԱՄՆ | Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկեան խոշորագոյն
«Ասոշիեյթեդ պրես» լրատուական գործակալութիւնը պայքար է սկսում
Ինտերնետում իր տեղեկատուութեան չարտօնուած օգտագործման դէմ:
Գործակալութեան տնօրէնների խորհուրդը հաւանութիւն է տուել
համապատասխան ռազմավարությանը, համաձայն որի գործակալութիւնը
կսկսի տեքստային հաղորդագրութիւնները «փաթեթավորել» այսպէս կոչուած
լրատուական շապիկով, որին ներկառուցված կլինի էլեկտրոնային
ազդանշանացույց: Այն թոյլ կտայ հետեւել «Ասոշիեյթեդ պրեսի»
լրատւութեան ինտերնետային ուղուն:
Ազդանշանացույցը, ինչպէս պարզաբանել են գործակալութիւնում,
կկատարի վերահսկիչ սարքի դեր, որի նպատակն է կանխարգելել բազմաթիւ
վեբ-կայքերում «Ասոշիեյթեդ պրեսի» տեղեկատուութեան անվճար
տեղադրումը: Լրատւութեան չարտօնուած օգտագործումը գործակալութեանը
տասնեակ միլիոնավոր դոլարներ է արժենում գովազդից կորցրած դրամական
մուտքերի տեսքով: