Մոլդավիայում սկսուել են խորհրդարանական ընտրութիւններ
29-07-2009 17:11:00 | | Միջազգային
ՔԻՇՆԵՎ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոլդավիայում սկսուել են
խորհրդարանի արտահերթ ընտրութիւնները: Տեղական ժամանակով
առաւօտեան ժամը 7-ին բացուել են 1987 ընտրատեղամասեր: Սա այս տարուայ
արդէն երկրորդ ընտրություններն են. ապրիլին կայացած քվեարկությունը
աւարտուեց բողոքի զանգվածային գործողութիւններով, որ կազմակերպել
էր կառավարող կոմունիստական կուսակցութեան յաղթանակից դժգոհ
ընդդիմությունը: Դրանք հանգեցրին խորհրդարանի եւ նախագահի
նստավայրի աւերմանը, որից յետոյ երկիրը ընկղմվեց քաղաքական ճգնաժամի
մէջ:
Այսօրուայ քուէարկութեան արդիւնքներից է կախուած, թէ ով
կկառավարի երկիրը առաջիկայ չորս տարիներին: 2001 թուականին
կառավարման խորհրդարանական եղանակ մտցնելուց յետոյ հենց
պատգամաւորներն են ընտրում Մոլդաւիայի նախագահ, խորհրդարանի
ղեկավարութիւն, ինչպէս նաեւ հաստատում կառավարութիւնը: Նախորդ
խորհրդարանը չկարողացաւ ընտրել պետութեան ղեկավար, որը պէտք է
փոխարիներ նախագահութեան երկրորդ եւ վերջին ժամկէտը աւարտող
Վլադիմիր Վորոնինին: Կոմունիստների կառավարող կուսակցութիւնը
չկարողացաւ ընդդիմությունից ստանալ դրա համար անհրաժեշտ մէկ ձայն,
որպէսզի բարձրագոյն պետական պաշտօնին հասցնի վարչապետ Զինաիդա
Գրեչանուին: